«Համասի» առաջնորդի մահը Գազայում քաղաքական կարգաւորման հնարաւորութիւն է բացում․ ԱՄՆ

«Համասի» առաջնորդի մահը Գազայում քաղաքական կարգաւորման հնարաւորութիւն է բացում․ ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Ջոյ Բայդենի ներկայացմամբ՝ «Համասի» Յահեայ Սինուարի մահը կարող է հնարաւորութիւն ստեղծել իսրայէլցիների եւ պաղեստինցիների միջեւ «քաղաքական կարգաւորման» համար։

Տարիներ շարունակ Յահեայ Սինուարն էր Գազայում պատասխանատու «Համասի» ռազմական կարողութիւնների ամրապնդման համար: 2023 թուականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի դէմ իրականացուած արիւնալի գրոհից յետոյ Սինուարը շարունակ թաքստոցներում էր: Բայց այս հինգշաբթի Իսրայելը յայտարարեց, թէ Գազայի հարաւային մասում կարողացել է սպանել նրան՝ հրապարակելով համապատասխան տեսանիւթ:

«Գազայի ժողովրդին պարզ ուղերձ ունեմ՝ այս պատերազմը կարող է աւարտուել վաղը, եթէ «Համասը» վայր դնի զէնքերը եւ վերադարձնի մեր պատանդներին»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանեահուն։

Սինուարի սպանութիւնից յետոյ ԱՄՆ նախագահ Ջոյ Բայդէնը զանգահարել է Իսրայելի վարչապետին՝ շնորհաւորելու Սինուարի սպանութեան կապակցութեամբ։

«Ժամանակն է առաջ գնալ։ Շարժուէք առաջ, շարժուէք դէպի Գազայում հրադադարի ռեժիմի հաստատում: Պետք է համոզուէք, որ շարժւում ենք այնպիսի ուղղութեամբ, որը կը կարողանայ լաւը դարձնել իրավիճակն ողջ աշխարհում»,- ասել է Բայդէնը:

Արձագանքել է նաեւ ԱՄՆ փոխնախագահ Քամալայ Հարիսը․ «Պատէրազմը պէտք է աւարտուի այնպէս, որ Իսրայելն ապահով լինի, պատանդներն ազատ արձակուեն, Գազայում աւարտուէն տառապանքները, եւ պաղեստինցի ժողովուրդը կարողանայ իրացնել արժանապատուութեան, անվտանգութեան, ազատութեան եւ ինքնորոշման իր իրաւունքը»:

Իսրայելցի պատանդների ընտանիքների ներկայացմամբ՝ Յահեայ Սինուարի սպանութիւնը կարող է մօտեցնել հրադադարի հաստատումը:

«Նրանց կեանքն այժմ մեծ վտանգի ներքոյ է: Կոչ ենք անում Իսրայելի կառավարութեանը եւ ԱՄՆ վարչակազմին արագ գործել եւ անել հնարաւորը՝ առեւանգողների հետ գործարք կնքելու համար»,- ասել է իսրայէլաբնակ ամերիկացի պատանդ Օմեր Նեյտրայի մայրը՝ Օռնայ Նեյտրան։

Թեեւ միջազգային հանրութիւնը ու նախեվառաջ ԱՄՆ-ն շարունակում են ճնշումները Նեթանեահուի կառավարութեան նկատմամբ, Գազայում մարտէրի դադարեցումը այս պահին Իսրայելի առաջնային նպատակը չէ:

Բար-Իլան համալսարանի քաղաքական վերլուծաբան Ջոնաթան Ռայնհոլդը ասում է․ «Իսրայելն ու Ամերիկան կենտրոնացել են Լիբանանում է, քանի որ այնտեղ հնարաւորութիւն է բացուել թուլացնել «Հեզբոլլահին»: Նման հեռանկարով հետաքրքրուած են տարածաշրջանում ԱՄՆ բոլոր դաշնակիցները՝ Սաուդեան Արաբիան, Եգիպտոսը եւ այլք»։

Գազայում, սակայն, թերահաւատ են, որ Սինուարի մահը կարող է վերջ դնել ռազմական գործողութիւններին:

ՄԱԿ-ի տուեալներով՝ աւելի քան 1,8 միլիոն մարդ՝ Գազայի բնակչութեան գրեթէ 90%-ը, սովի շեմին է: Բայդենի վարչակազմն այս շաբաթ նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել ռազմական օգնութիւնը, եթէ Իսրայելը նոր հնարաւորութիւններ չստեղծի Գազայ հումանիտար առաքումների համար:

VOA

Share