ԵՀԽ-ն Իսրայելից պահանջում է սառեցնել Հայոց պատրիարքարանի ունեցուածքի բռնագրաւումը

ԵՀԽ-ն Իսրայելից պահանջում է սառեցնել Հայոց պատրիարքարանի ունեցուածքի բռնագրաւումը

Եկեղեցիների hամաշխարհային խորհուրդը հանդէս է եկել յայտարարութեամբ՝ զօրակցելով Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի:

ԵՀԽ յայտարարութեան մէջ, մասնաւորապէս, ասուած է.

«Եկեղեցիների hամաշխարհային խորհուրդը կանգնած է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողքին, որն առերեսւում է Երուսաղեմի քաղաքապետարանի կողմից արձակուած անարդար բռնագրաւման հրամանի հետ։

Մենք դատապարտում ենք այս գործողութիւնը որպէս կրօնական ազատութեան դէմ ուղղուած բացայայտ յարձակում եւ Երուսաղեմի սրբավայրերը կառավարող պատմական կարգավիճակի տագնապալի խախտում։

Share