«Ղարաբաղեան շարժման շարունակութիւնը կործանարար է պետականութեան համար». Փաշինեան

«Ղարաբաղեան շարժման շարունակութիւնը կործանարար է պետականութեան համար». Փաշինեան

«Շուրջ 30 տարի կառուցուել է պետութեան մի մոդել, որը հիմնականում նուիրուած է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը, Ղարաբաղեան շարժմանն ու հանուն դրա ամէն ինչ զոհաբերելու տրամաբանութեանը։ Սա չեմ ասում որպէս քննադատութիւն, այլ ասում եմ որպէս իրողութիւն, որովհետեւ բոլորս հաշտ ենք եղել այդ մոդելի ու նպատակադրման հետ, ինքնս էլ հաշտ եմ եղել այդ մոդելի հետ մինչեւ այն պահը, երբ որպէս ՀՀ վարչապետ՝ փաստէրին ու տեղեկութիւններին հասանելիութիւն ստանալուն զուգընթաց՝ կամաց-կամաց հասկացել եմ, որ եթէ մէզ համար անկախութիւնը, պետականութիւնը միջոց են Ղարաբաղի հարցի մեր պատկերացրած լուծման համար, մի շարք արտաքին դերակատարների համար Ղարաբաղի հարցը միջոց է մեր անկախութիւնը, պետականութիւնը, զարգացումը, բարեկեցութիւնը թոյլ չտալու, ապա եւ մեր պետականութեանը վերջ դնելու համար»,- Ազգային ժողւում յայտարարել է նա:

Նա եւս մէկ անգամ կրկնել է, որ «Ղարաբաղեան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է».

«Կառաւարող մեծամասնութիւնն ու անձամբ ես ասում ենք, որ Ղարաբաղեան շարժումը եղել է եւ լինելու է գործիք՝ Հայաստանի պետութիւնը, անկախութիւնը, ինքնիշխանութիւնը թոյլ չտալու համար, մենք սա, ցաւօք, շատ ուշ ենք հասկացել:

29.743 քառ. կմ տարածքով ՀՀ-ն ոչ թէ աւելի մեծ հայրենիք ունենալու միջոց է, այլ մեր երազանքների հայրենիք-պետութիւնն է, եւ մեր վերջնական հանգրուանը որպէս ժողովուրդ»:

 Նշենք, որ այս թեմայով Նիկոլ Փաշինեանն առաջին անգամ խօսել էր ս.թ. մարտի 26-ին՝ ասելով, որ «Ղարաբաղեան շարժումը չպէտք է շարունակել»:

Share