Եկեղեցին որեւէ մէկի առաջ ծնկի չի իջնի. Նաթան արքեպիսկոպոսի պատասխանը ՀՀ իշխանութեանը

Եկեղեցին որեւէ մէկի առաջ ծնկի չի իջնի. Նաթան արքեպիսկոպոսի պատասխանը ՀՀ իշխանութեանը

Նաթան արքեպիսկոպոսի խօսքով` սխալ է այն կարծիքը, թէ եկեղեցին քաղաքականութեամբ է զբաղւում. քաղաքականութիւնն ու քաղաքացիական դիրքորոշումը եւ իրաւունքը բարակ մի սահման ունեն, որը շատ անգամ անտեսանելի է։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբեր – Հայ առաքելական եկեղեցին որեւէ մէկի առաջ ոչ կխոնարհուի, ոչ էլ ծնկի կիջնի` բացի Աստծուց։ Այդ մասին այսօր Էջմիածնի «Վաչէ եւ Թամար Մանուկեան» Մատենադարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարեց Մայր աթոռի հրատարակութիւնների ու միջոցառումների կազմակերպման յանձնախմբի ատենապետ, արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսեանը։

2021 թ. Տաւուշում նախընտրական քարոզարշաւի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր, որ էլիտաները՝ հոգեւորից մինչեւ քաղաքական, պէտք է խոնարհուէն սեփական ժողովրդի առաջ։

Ի պատասխան Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսեանը մէջբերեց երջանկայիշատակ Վազգէն 1–ինի խօսքերը. «Եթէ Աստծոյ առաջ չես խոնարհւում, ստիպուած պէտք է լինեք խոնարհուել մարդու առաջ, ընտրութիւնը ձերն է»։

Նրա խօսքով` եկեղեցու հոգեւոր հայրերն ընտրել են Աստծոյ առաջ խոնարհուելը։

«Մեզ ծնկի բերելու հարցը միշտ էլ եղել է դարերով. մենք մեր պատմական յիշողութիւնը չենք կորցրել։ Առաքելական մեր եկեղեցին մեր ազգի հետ կամ ազգը եկեղեցու մշտապէս միշտ յարութիւն է առնում, եւ որեւէ մէկի առաջ ոչ կխոնարհուի, ոչ էլ ծնկի կիջնի` բացի Աստծուց։ Թող մտահոգուէն նրանք, որոնք Աստծոյ առաջ չէն խոնարհւում եւ ծնկի գալիս»,– ընդգծեց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսեանը։

Ինչ վերաբերում է ՀՀ ներկայ իշխանութիւնների հետ եկեղեցու յարաբերութիւններին, ապա նա նշեց, որ ոչինչ հէնց այնպէս, միանգամից չի եղել. 2018 թուականի յեղափոխութեան ծրագրի խոցելի տեղէրից մէկն էլ եղել է ընդդէմ եկեղեցու քայլերը։

«Եթէ յիշէնք պատմութեան էջերը, ապա կը տեսնենք, որ բոլոր յեղափոխութիւններից յետոյ եկեղեցու նկատմամբ նոր իշխանութիւնները որոշակի վերաբերմունք են ունեցել, քանի որ վախ են ունեցել եկեղեցու հետ կիսելու իրենց իշխանութիւն կոչուածը։ Մինչդեռ նրանք չէն հասկանում, որ եկեղեցու իշխանութիւնն այս աշխարհից չէ, իսկ իրենց պատկերացրած իշխանութեանը մենք երբեւէ չենք էլ ձգտել»,– նշեց նա։

Նաթան արքեպիսկոպոսի խօսքով` սխալ է այն կարծիքը, թէ եկեղեցին քաղաքականութեամբ է զբաղւում. քաղաքականութիւնն ու քաղաքացիական դիրքորոշումը եւ իրաւունքը բարակ մի սահման ունեն, որը շատ անգամ անտեսանելի է։

«Ինչո՞վ են դրանք տարբերւում. եթէ մէկը զբաղւում է քաղաքականութեամբ, ապա նրա վերջնական նպատակը իշխանութիւն ունենալն է։ Եկեղեցին հարցերին անդրադառնում է քաղաքացիական պարտականութեան եւ կեցուածքի շնորհիւ, որը չի ենթադրում, որ եկեղեցին յաւակնութիւն ունի իշխանութիւն ձեռքբերելու։ Դա ՀՀ իշխանութիւնները ոչ մի կերպ չէն ցանկանում հասկանալ, ու իրենք իրենց մէջ պարանոիդալ վախեր ունեն»,– ասաց նա:

Նշէնք, որ Հայ առաքելական եկեղեցու եւ Նիկոլ Փաշինեանի իշխանութեան միջեւ առկայ տարաձայնութիւնների մասին սկսեցին խօսել 2018 թուականից` նրա իշխանութեան գալուց անմիջապէս յետոյ: Այս ընթացքում անգամ քաղաքացիական շարժում սկսուեց Գարեգին 2–րդի դէմ։ 2020 թ. 44–օրեայ պատերազմից յետոյ յարաբերութիւններն աւելի սրուեցին, երբ եկեղեցին պահանջեց Նիկոլ Փաշինեանի հրաժարականը։

Share