Ամենայն Հայոց Կաթիղիկոսը ցաւակցել է Մեղրիում վթարի հետեւանքով զոհուած զինծառայողների ընտանիքներին

Ամենայն Հայոց Կաթիղիկոսը ցաւակցել է Մեղրիում վթարի հետեւանքով զոհուած զինծառայողների ընտանիքներին

Ամենայն Հաեոց Կաթողիկոսը ցաւակցել է Մեղրիում վթարի հետեւանքով զոհուած զինծառայողների ընտանիքներին:

«Խոր ցաւով տեղեկացանք Մեղրիում աւտովթարի հետեւանքով զոհուած 4 զինծառայողների եւ 20 վիրաւորների մասին։

Մեր վշտակցութիւնն ենք բերում զոհուածների ընտանիքներին՝ հայցելով Սուրբ Հոգու մխիթարութիւնը նրանց վշտացեալ սրտէրին։ Աղոթում ենք առ Ողորմածն Աստուած, որ Իր անբաւ գթութեամբ երկնային լուսեղէն օթեւաններում խաղաղութեան ու հանգստութեան մէջ ընդունի նրանց հոգիները։

Շուտափոյթ ապաքինում ենք մաղթում վիրաւորներ մեր զաւակներին՝ հայցելով Տիրոջ Սուրբ Աջի հովանին եւ զօրակցութիւնը Հայոց բանակին, մեր հայրենիքին եւ մեր ողջ ժողովրդին»։
Վշտակցութեամբ՝
ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Share