Արցախի շրջափակումը ստեղծում է օբյեկտիւ պայմաններ՝ այն համարելու ցեղասպանութիւն, որն արդէն ընթանում է. Մարիո Նալբանդեան

Արցախի շրջափակումը ստեղծում է օբյեկտիւ պայմաններ՝ այն համարելու ցեղասպանութիւն, որն արդէն ընթանում է. Մարիո Նալբանդեան

ՀՅԴ անդամ, Սոցինտերի փոխնախագահ Մարիո Նալբանդեանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան շրջափակմանը Radio Continental AM 590-ում լրագրող Խորխէ Էլիասի հետ հարցազրոյցի ժամանակ։

«Շրջափակումը շարունակւում է գրեթէ եօթ ամիս։ Դա շրջափակում է, որը խստացնում է իր բնութագրերը, քանի որ ներկայումս շտապ օգնութեան մեքենաների եւ այն սարքաւորումների տարանցումը, որը թոյլ է տալիս հիւանդներին տեղափոխել Հայաստանի Հանրապետութիւն, չկայ. թոյլատրւում է շարունակել բուժումը կամ այլ դէպքերում՝ ծայրահեղ իրավիճակներում փրկել իրենց կեանքը։ Այս շրջափակումը օբյեկտիւ պայմաններ է ստեղծում՝ այն համարելու արդէն իսկ իրականացուող ցեղասպանութիւն»,-նշել է Նալբանդեանը։

Նա յաւելել է, որ ինքնին այն, ինչ տեղի է ունենում այդ շրջափակման հետեւանքով, կարող է դիտուել որպէս մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւն։

alphanews.am

Share