ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի ելոյթը՝ Ջահերով երթի մեկնարկից առաջ․
Սիրելի երիտասարդներ, սիրելի հայրենակիցներ
Այսօր այստեղ ենք՝ հայութեան անժամանցելի իրաւունքները պաշտպանելու, մեր յիշողութեանը տէր կանգնելու, Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յարգելու, այլեւս երբեք նոր ցեղասպանութիւն թոյլ չտալու համար։
1999 թուականին ՀՅ Դաշնակցութեան երիտասարդներն առաջին անգամ Երեւանի կենտրոնից Ջահերով քայլեցին դէպի Ծիծեռնակաբերդ։ Ամէն յաջորդ տարի Ջահերով երթի մասնակիցների քանակը բազմապատկուեց։
Այսօր ահա այն վերածուել է համազգային միասնականութեան երթի։
Այս երթը վերաիմաստաւորուել, նոր երանգ, նոր շեշտադրումներ է ստացել յատկապէս այժմ, երբ բեկումնային ժամանակ է, երբ գոյութենական վտանգների առջեւ ենք։
Մենք արձանագրում ենք, որ ՀԻՇՈՒՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ համահայկական կարգախօսը վերջին տարիներին ձեւախեղւում է։ Փորձ է արւում մեր ժողովրդի արդար պայքարը սահամանափակել զուտ յիշողութեան ամորֆ ձեւակերպումով։
Այս իշխանութիւնը, կատարելով թուրքական նախապայմանները, ցանկանում է հրաժարուել մեր համահայկական պայքարից, Հաեօց ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ իրաւունքների պաշտպանութեան սահմանադրական յանձնառութիւնից, Արցախից։ Հայրենիքի դարպասները ցանկանում է բացել թշնամու առաջ։
Փուչ ու դատարկ են սրանց հաւաստիացումները լաւ ապագայի, տնտեսական շահի, խաղաղութեան դարաշրջանի վերաբերեալ։
Թշնամին նոյնն է, նոյն նպատակներով։ Նոյն թշնամական թուրք-ադրբեջանական տանդէմն էր, որ 2020-ին Արցախում փորձեց նոր Ցեղասպանութիւն իրականացնել։
Հիմա մեր երթով, այս միասնականութեամբ փաստում ենք, որ չէն յաջողելու։ Չենք թոյլ տալու, որ այս իշխանութիւնը, իր կործանարար քայլերով, քայքայի համահայկական մեր ճակատը, մեր անվտանգութիւնը, պետականութիւնը, Արցախը, հաեօց Յիշողութիւնը։ Սա դիմադրութեան վճռական երթ է։
Այս հրապարկից, Երեւանի սրտից, մեր տասնեակ հազարաւոր ջահակիրների, վճռական հայութեան անունից դիմում եմ միջազգային հանրութեանը՝ սա է հայկական կամքը, հայ ժողովրդի դիրքորոշումը, եւ ոչ թէ փակ դռների ետեւում, ցանկացած պետութեան մայրաքաղաքում, զիջումի պատրաստ Հայաստանի անունից հանդէս եկողի լռութիւնն ու թուրքական պահանջների կատարման պատրաստակամութիւնը։
Այս հրապարկից դիմում եմ հայկական Սփիւռքում ապրող, հայկականութիւնը պահպանող, նախնեաց յիշատակն ու պատգամը վառ պահող մեր միլիոնաւոր հայրենակիցներին։ Այս ջահերը, տասնեակ հազարաւոր հայաստանցիների ներկայութիւնը փաստում են. մեր իրաւունքների պաշտպանութիւնը, Հաեօց ցեղասպանութեան միջազգային ճանաչման պայքարը դադար չի առնելու։
Դիմում եմ Արցախի Հանրապետութեան մեր հայրենակիցներին։ Մեր վճռական ներկայութիւնը, զինուորագրումը գրաւական ու ապացոյցն է, որ դուք մենակ չեք։ Մայր Հայրենիքը ձեռքերը չի լուացել Արցախից։ Սա է հայութեան կարծիքն ու որոշումը, ոչ թէ մի քանի իշխանաւորների թուրքական թեզերով յայտարարութիւնները։
Մենք միասին ենք, մէկ բռունցք, մէկ ուժ։
Վերջապէս դիմում եմ մեր ջահակիր երիտասարդութեանը, որոնցից շատերը 2020-ին ջահի փոխարէն զէնքն էին բռնել։ Դիմում եմ նրանց միացած մեր տասնեակ հազարաւոր հայրենակիցներին, մեր բոլոր քաղաքացիներին։
Զանգը հնչել է՝ սա նոր Սարդարապատի, նոր Բաշ Ապարանի, նոր զարթօնքի զանգն է։ Մեզանից, մեր միասնութիւնից, վճռականութիւնից, մինչեւ վերջ գնալու մեր կամքից է կախուած, թէ յետագայ սերունդներն ինչպէս կարտայայտուէն 2020-ակականներին ապրածներիս մասին։
Կլինե՞նք համարձակ, միասնական, ըմբոստ, մէզ կը յիշէն որպէս պատմութեան անիւը շրջած յաջորդ սերունդներին ապրելու, արարելու հայրենիք փոխանցած սերունդ։ Եթէ ոչ՝ վախկոտի խարանը բոլորիս շիրիմների վրայ է լինելու։
Հանդուրժելո՞ւ ենք այդպիսի ճակատագիր։ Ոչ։
Ուրեմն ունենք մէկ ուղի՝ մէզ հետ պայքարի ենք հանում մեր հարեւանին, ընկերոջը, բարեկամին, համագիւղացուն։
Համահայաստանեան զօրաշարժ ու դիմադրութիւն։
Վստահ եմ՝ այն բերելու է յաղթանակ։
Երեկ ես յայտարարել եմ՝ գնալու ենք մինչեւ վերջ։ Հեռացնելու ենք աղէտաբեր այս իշխանութեանը։ Վերականգնելու ենք մեր արժանապատուութիւնը։
Հանուն սրբադասուած մեր նահատակների։ Հանուն Հայաստանի, Հանուն Արցախի, հանուն հայկական նոր զարթօնքի։