ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամաւոր Իշխան Սաղաթելեանի գրառումը․
«Վերջին շրջանում Փաշինեանի եւ կնոջ ռեալիթի շոու յիշեցնող ակտիւութիւնը պէտք է դիտարկել Հայաստանի համար նախապատրաստուող նոր զիջումների համատեքստում։
Այդ շրջանակում պէտք է դիտարկել նաեւ աղմկահարոյց բանաւէճի առաջարկը։ Առաջարկից առաջ Նիկոլը լաւ գիտէր, որ իր հետ նախկին նախագահները չէն բանաւիճելու։ Պարզ պատճառով՝ Արցախի հայկական լինելու հարցում հայկական կողմը նոյնիսկ Ալիեւի հետ չի բանաւիճել։ Ինչպէս հայկական կողմը Թուրքիայի հետ չի բանաւիճել ցեղասպանութեան փաստի շուրջ։ Դրանք պատմական փաստէր են, որոնք բանաւէճի առարկայ են փորձում դարձնել բացառապէս մեր թշնամիները։
Ուրեմն խնդիրը ոչ թէ բանաւէճի առարկան է, այլ հերթական զիջումներից առաջ մեղաւորների նշանակումը։
Այսպիսով մեկնարկում է Ալիեւի հերթական պահանջները բաւարարելու (Մինսկի խմբի լուծարում, սահմանագծման եւ սահմանազատման անուան տակ նոր տարածքների յանձնում, վերջնական կապիտուլեացիայի ստորագրում, ադրբեջանցիներին՝ Հայաստանում բնակեցում) քարոզարշաւը եւ դրա նախապատրաստական աշխատանքները։
Եւ այս սցենարում ամենասարսափելին հայ ժողովրդին Փաշինեան-Ալիեւ պայմանաւորուածութիւնների յանցակիցը կամ լուռ վկան դարձնելու միտումն է։
Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է, որ քաղաքական ուժերը, փորձագիտական դաշտը, հանրային առողջ շերտերը չընկնէն Փաշինեանի կողմից լարած ծուղակը եւ ակամայից մաս չդառնան նրա կողմից թելադրուած կեղծ օրակարգին։
Հետեւաբար մենք պէտք է կենտրոնանանք երկու հիմնական անելիքների վրայ՝
-բոլոր հնարաւոր միջոցներով հանրութեանը ներկայացնել իրականութիւնը եւ թոյլ չտալ կեղծել այն.
-համախմբել ուժերը սպասուող սպառնալիքներ կանխելու ուղղութեամբ։