Արևմտեան Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը յայտարարեց իր տնօրէնների խորհրդի նոր կազմը

Արևմտեան Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը յայտարարեց իր տնօրէնների խորհրդի նոր կազմը

Լոս Անջելես, Կալիֆորնիա-Փետրուար 22, 2024

Ամերիկայի Արեւմտեան Շրջանի Հայ Դատի Յանձնախումբը (ANCA-WR) այսօր յայտարարեց իր նորընտիր տնօրէնների խորհուրդի կազմը, որը բաղկացած է տասնմէկ անդամներից:

2024 թուականի Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի տնօրէնների խորհուրդը, որը յանձնարարուած է սահմանել Արևմտեան Միացեալ Նահանգների հայ-ամերիկեան շահերի պաշտպանութեան խոշորագոյն և ազդեցիկ կազմակերպութեան քաղաքականութիւնը, ընթացակարգերը և նպատակները, բաղկացած է հետևեալ անհատներից:

Օշին Յարութիւնեան (նախագահ)

Լիանա Դաւիթեան (Փոխ-Նախագահ)

Անդրանիկ Գզիրեան (Ատենադպիր)

Վաչէ Տէրտէրեան (Գանձապահ)

Արամ Սարգիսեան

Արփիէ Ճիւալագեան Պաղտասարեան

Այգ Տիքիչեան

Լեննա Վ. Հովհաննիսեանը

Մեթ Սենեքերիմեան

Րաֆֆի Գարագաշեան

Անահիտ Օշական

Յանձնախմբի նորընտիր նախագահ՝ Օշին Յարութիւնեանը յարգուած ճարտարագէտ և ձեռնարկատէր է Սան Ֆերնանդո հովտից, յատկանշական են նրա կառավարման փորձառութիւնները, քաղաքական ըմբռնումները և հայկական համայնքի հանդէպ իր ցուցաբերած նուիրուածութիւնը: Նրա գլխաւորութեամբ՝ որպէս համահիմնադիր (գործադիր տնօրէն և նախագահ), Primex Laboratories-ը համեստ ստարտափից ընդլայնուել է մինչև 200-ից աւելի աշխատակից ունեցող հզօր հիմնարկութիւն, որը առաջատար է բժշկական ախտորոշման և հետազօտութիւնների ոլորտում Կալիֆորնիայում և Նևադայում: Նախքան Primex Clinical Laboratories-ի հիմնադրումը 1996 թուականին, նա ծառայել է որպէս Հիւսիսային հովտի տարածքի ծրագրաւորման յանձնակատար: Բակալաւորի և մագգիստրոսի աստիճանի ուսումն ստացել է Հարաւային Քալիֆորնիայի համալսարանի (USC) Քաղաքացիական ճարտարագիտութեան ոլորտում: Իր ճարտարագիտական մասնագիտութեամբ առանցքային դերեր է ստանձնել Բևերլի Հիլզում որպէս նախագծերի վերանայման աւագ ճարտարապետ Լոս Անջելեսում որպէս նախագծի ստուգման ինժեներ՝ կարևոր դեր խաղալով 1994 թուականի Նորթրիջի երկրաշարժի հետևանքները վերացնելուն՝ նպաստելով վերակառուցման էական ջանքերին: Օշինի ծառայութիւնը հայ համայնքում խոր արմատներ ունի՝ սկսած 1968-ին ՀՄԸՄ-ով և բարձրանալով շրջանային սկաուտապետի նա խթանել է բարձրագոյն կրթութիւնը և տարածել հայ մշակութային ինքնութիւնը երիտասարդութեան շրջանակներում: 1992-ից Օշինը ծառայել է Հայ Դատի արևմտեան շրջանի և Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան խորհրդի կազմում՝ ցուցաբերելով կայուն առաջնորդութիւն, որը տարածուում է մասնագիտական և համայնքային ոլորտներում: Այսօր որպէս Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի տնօրէնների խորհուրդը նախագահ, Օշինը դարձեալ եզակի հնարաւորութիւն ունի առաջ մղելու շրջանի Հայ Դատ առաջնահերթութիւնները՝ կազմակերպական կառավարման, քաղաքական բարդութիւնների խորը ըմբռնման և իր ազգային ժառանգութեան հանդէպ նուիրուածութեան միջոցով: Տնօրէնների խորհրդի միւս անդամները ևս խոր արմատներ ունեն համայնքի և հայ դատի աշխատանքներում և տարիներ զբաղեցրել են Հայ դատի յանձնախմբի կապակցութեամբ պաշտօններ շրջանային կամ ազգային մակարդակներում:


Հայ Դատի գործունէութեան կամ տնօրէնների խորհրդի անդամների եւ անձնակազմի հետ ծանօթանալու համար այցելէք կազմակերպութեան կայքէջը այստեղ՝ https://ancawr.org/press-release/anca-western-region-announces-new-board-of-directors/   

Share