Գերմանիայի հայ համայնքը մերժեց Զարեհ Սինանեանին

Գերմանիայի հայ համայնքը մերժեց Զարեհ Սինանեանին

Մենք Նիկոլ ֆինանսաւորողը չենք

Սփիւռքի յանձնակատար Զարեհ Սինանեանին Գերմանիայի հայ համայնքը մերժեց։

Տեղեկութիւնների համաձայն այս անգամ Գերմանիայի հայ համայնքն է մերժել Փաշինեանի Սփիւռքի յանձնակատրին: Սինանեանի նշանակումով ՀՀ պատմութեան մէջ նախադեպ չունեցող Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների լարուածութեան նոր ցուցանիշ է արձանագրուել: Այս հարցով ոչ միայն պատասխանատւութիւն է կրոմ երկրի ապազգային ղեկավարը, այլ նաև Սինանեանի անպատասխանատու յայտարարութիւնները սփիւռքի աւանդական կուսակցութիւնների հասցէին:

Սինանեանը իր դէմ եղած համընդհանուր մերժումից դասեր առնելու փոխարէն «կրկէս» էր անուանել իր դեմ եղած սփիւռքի բողոքի արտայայտութիւնները: Այս անգամ կազմակերպիչները քերմանիայում դիմել են ոստիկանությանը և բերման են ենթարկուել երկու հայորդիներ։

Նկարահանուած տեսաերիզներում որոնք հրապարակուել են սոցիալական ցանցերի մէջ ներկաներից մէկը ակնարկելով Արցախի պատերազմի ժամանակ սփիւռքի կատարած նուիրատւութիւններին բացականցում է՝ Մեր տուածն էլ վերադարձրէք, մենք էլ Նիկոլ ֆինանսաւորող չենք, մուծման չեկերը պահպանուում են…

Share