ՀՀ իշխանութիւնները պառակտում են նաեւ սփիւռքը

ՀՀ իշխանութիւնները պառակտում են նաեւ սփիւռքը

Մայիսի 17-ին Հրապարակ TV-ի Հանդիպում հաղորդաշարի հիւրն էր Իրանի «Ալիք» օրաթերթի կայքի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը: Հաղորդման շրջանակներում քննարկուել է Հայաստանում այս օրերին տեղի ունեցող բուռն իրադարձութիւններն ու սփիւռքահայ մամուլում դրանց արտացոլումը, որը մեր ազգակիցներին հնարաւորութիւն է տալիս իրական պատկերացում կազմելու մայր հայրենիքում ծաւալուող քաղաքական եւ հասարակական գործընթացների մասին:

Արամ Շահնազարեանն անդրադարձել է նաեւ Հայաստան-Իրան աւանդական լաւ յարաբարութիւնների ձեւաւորման պատմութեանն ու ներկայ դրութեանը` նշելով, որ այսօր էլ այդ յարաբերութիւնները կարեւոր են երկուստեք: «Իրանի Իսլամական Հանրապետութեան համար պարզապէս անընդունելի է այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցքը», որն ի վերջոյ, տարիներ անց Հայաստանից կտրելու է Սիւնիքը, եւ հայ-իրանական սահմանը կորցնելու է իր ստրատէգիական նշանակութիւնը` նպաստելով Թուրքիայի ծաւալապաշտական նկրտումներին»,- ասել է Արամ Շահնազարեանը:

Նա խօսել է նաեւ ՀՀ գործող իշխանութիւնների կողմից սփիւռքում տարուող պառակտիչ աշխատանքների մասին, որոնք խաթարում են դարաւոր պատմութիւն ունեցող հայ համայնքներում միասնականութեան եւ կազմակերպուածութեան ամրապնդմանը:

Մանրամասները` տեսանիւթում:

Share