Սիսիանի կոմիտէի գրասենեակում կախւած Դաշնակցութեան դրօշը խունացած է, բայց չի կորցրել իր արժէքն ու խորհուրդը

Սիսիանի կոմիտէի գրասենեակում կախւած Դաշնակցութեան դրօշը խունացած է, բայց չի կորցրել իր արժէքն ու խորհուրդը

Հ. Յ. Դաշնակցութեան Սիսիանի կոմիտէի գրասենեակում կախւած Դաշնակցութեան դրօշը խունացած է, բայց որեւէ կերպ իր արժէքն ու խորհուրդը չի կորցրել: Առաջին անգամ Սիսիան է հասել Սփիւռքից, հեռաւոր 1989 թւականի ճիշտ այս օրերին: Կարճ ժամանակ անց արդէն Սիսիանից առաջին նորագիրներն իրենց դաշնակցականի երդումը տւել են պատմական Զօրաց քարերում հէնց այս դրօշի վրայ: Յետոյ Սիսիանի դաշնակցական ջոկատի հետ այն ճանապարհւել է Արցախեան ազատամարտ: 1992-ի մայիսի 18-ին ազատագրւած Բերձորով վերադարձել է Կոմիտէի գրասենեակ: Դրանով վերջին հրաժեշտին ծածկւել են Ազատամարտում նահատակւած սիսիանցի դաշնակցականներից շատերը: Դրօշը շարունակում է պահել իր խորհուրդը, դաշնակցական երդումի իմաստն ու կարգախօսը: Դրօշը դեռ յաղթանակների պահերին ծածանւելու է։

Գեղամ Մանուկեան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Share