ԿԳՄՍ-ն հաստատել է 8-րդ դասարանի «Հայոց պատմութեան» դասագիրքը, որտեղ կրկին պատմական ակնյայտ աղաւաղումներ կան

ԿԳՄՍ-ն հաստատել է 8-րդ դասարանի «Հայոց պատմութեան» դասագիրքը, որտեղ կրկին պատմական ակնյայտ աղաւաղումներ կան

ԿԳՄՍ նախարարութիւնը հաստատել է «Հայոց պատմութեան» 8-րդ դասարանի դասագիրքը, որի հեղինակներից մէկը տխրահռչակ եւ արդէն մէկ անգամ լուրջ սկանդալում յայտնուած պատմաբան Սմբատ Հովհաննիսեանն է։ Յիշեցնենք, որ Սմբատ Հովհաննիսեանի հեղինակած «Հայոց պատմութեան» 7-րդ դասարանի դասագիրքը մեծ աղմուկ էր բարձրացրել ու արժանացել էր հասարակութեան եւ մասնագէտների քննադատութիւններին։ Ծնողներն անգամ հայց էին ներկայացրել դատարան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննայ Անդրէասեանի դէմ` պահանջելով շրջանառութիւնից հանել դասագիրքը:

Նախարարութիւնը ոչ միայն 7-րդ դասարանի դասագիրքը չի հանել շրջանառութիւնից, այլեւ հաստատել է 8-րդ դասարանի դասագիրքը, որտեղ կրկին պատմական ակնյայտ աղաւաղումներ կան։ Մասնաւորապէս, հաստատուած նոր դասագրքում 1828 թուականին Արեւելեան Հայաստանի միացումը Ռուսական կայսրութեանը նշւում է որպէս «բռնակցում»։ Դասագրքի 6.1 գլուխը վերնագրուած է «Արեւելեան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին»: Այս մասին տեղեկանում ենք ԴՇՀ պետական հարթակից։

Արդէն այս տարուայ սեպտեմբերից դպրոցական սեղանների վրայ կը լինի դասագիրք, որում Թուրքմենչայի պայմանագիրը (ստորագրուել է 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմից յետոյ) ներկայացուած է որպէս Ռուսական կայսրութեան կողմից օկուպացիայ (օգտագործւում է Ռուսաստան տեղանունը)։ Հայ պատմագրութեան մէջ տասնամեակներ շարունակ Գիւլիստանի (ստորագրուած 1804-1813 թթ ռուս-պարսկական պատերազմից յետոյ) եւ Թուրքմենչայի պայմանագրերը ընդունուած է անուանել Արեւելեան Հայաստանի միացումը Ռուսաստանին։ Այդպէս էր 2023 թ. դասագրքում։ Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումը կարեւոր նշանակութիւն ունեցաւ հայկական պետականութեան յետագայ վերականգնման համար։

Դասագրքի հեղինակներ Ալլայ Խառատեանի, Զարուհի Յակոբեանի եւ Սմբատ Հովհաննիսեանի սկանդալային դասագիրքը բացասական արձագանք էր ստացել փորձագիտական հանրութեան կողմից, սակայն մէկ կողմ` այն էլ անանուն ձայնը, նպաստել էր, որ դասագիրքը հաւանութեան արժանանայ։

Փաստացի, դպրոցական ծրագրերի, դասագրքերի հետ կատարուող «բարեփոխումները» գործող իշխանութեան նպատակային քաղաքականութեան դրսեւորումներ են, որոնց նպատակն է վերաշարադրել Հայոց պատմութիւնը ըստ Փաշինեանի եւ նրա հովանաւորների պատկերացումների։ Այս հանգամանքը լիովին տեղաւորւում է Փաշինեանի՝ « Հայոց պատմութեան» փոխարէն «Հայաստանի պատմութիւն» անցնելու հայեցակարգի շրջանակներում։ Ու թէեւ դեռ նոր դասագրքի վերնագիրը « Հայոց պատմութիւն» է, գործող իշխանութիւններն ամէն ինչ անում են՝ իրենց մտայղացումը կեանքի կոչելու համար։

Ռուսաստանի դէմ վարչախմբի արշաւն էլ այս ծիրում է։ Պատմութիւնը վերաշարադրելու, այն օրուայ իշխանութեան քիմքին յարմարեցնելու քայլեր մշտապէս են եղել մեր իրականութեան մէջ, բայց ակնյայտ պատմական փաստէրի նման խեղաթիւրումն արդէն իսկ չափազանց է, նոյնիսկ փաշինեանական վարչախմբի համար։

«Փաստ»

Share