Անորակ, անփորձ մարդիկ են, որոնք իբրեւ թէ, պետութիւն են ներկայացնում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է կանադահայ փաստաբան Հայդուկ Շամլեանը՝ անդրադառնալով Կանադայում ՀՀ դեսպանի արած այն յայտարարութեանը, թէ կանադահայերը չէն կարող ինչ-որ բան պահանջել, որովհետեւ ՀՀ քաղաքացի չէն։
«Մենք մէկ ազգ, մէկ ժողւուդ, մէկ հայրենիք ենք։ Յետաքրքական է՝ երբ Սփիւռքը բան է ասում, որ ՀՀ կառավարութեան շահերից է գալիս, ողջունում են սփիւռքահայերի գաղափարը, բայց երբ իրենց գործին չի վերաբերում՝ անովայել կարծիքներ են արտայայտում»,- նկատել է փաստաբանը։
Շամլեանի կարծիքով՝ ՀՀ դեսպանի վարքագիծը ամօթալի էր, յատկապէս՝ երբ իրենք օտար ափերում են գտնւում․
«Քանի որ օտար ափերում ենք, աւելի ամօթալի մասը այս տիկնոջ վարքագիծն ու խօսքերն են։ Անորակ, անփորձ մարդիկ են, որոնք իբրեւ թէ, պետութիւն են ներկայացնում։ Դեսպանը ներկայացնում է կառավարութիւնը, ու քանի որ կառավարութիւնը մէկ անձ է, ինքը ներկայացնում է այդ մէկ անձին։ Քանի որ ակցիայի մասնակիցների մեծ մասը երիտասարդներ են եղել, դեսպանը կարծել է, թէ իր իմացած երիտասարդներն են նրանք ու ինքը կարող է մատ շարժելով դասէր տալ»,- եզրափակել է կանադահայ փաստաբանը։