ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի հրաւէրով՝ փետրուարի 26-ից Հայաստանում իր աշխատանքներն է սկսում ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը։
Վերջինս ՀՅԴ բարձրագոյն ժողովն է, որին մասնակցում են ՀՅԴ կազմակերպական կառոյցի բոլոր շրջանների եւ միաւորների ներկայացուցիչները։
Ընդհանուր ժողովը քննարկում է նախընթաց ժամանակահատուածում կուսակցութեան գործունէութիւնը, կազմակերպական ընդհանուր հարցերը, նախանշում է առաջիկայ գործունէութեան համար ռազմավարական նշանակութեան ուղենիշները եւ ընտրում է կուսակցութեան բարձրագոյն գործադիր մարմին՝ ՀՅԴ Բիւրօ։
Ժողովի քննարկման առանցքային հարցերը, ի թիւս այլնի, վերաբերելու են Հայաստանի անվտանգային միջավայրին, ներքին ու արտաքին մարտահրաւէրներին, համահայկական նշանակութիւն ունեցող հարցերին, հայութեան առջեւ թէ՛ հայրենիքում, թէ՛ սփիւռքում ծառացած հիմնախնդիրներին եւ արցախահայութեան հիմնարար իրաւունքների պաշտպանութեանն ու իրացմանը։