ՀՅԴ-ն ազգային, պետականամէտ բոլոր ուժերի եւ անհատների ընկերն ու վահանն է. մեկնարկեց ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը

ՀՅԴ-ն ազգային, պետականամէտ բոլոր ուժերի եւ անհատների ընկերն ու վահանն է. մեկնարկեց ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը



ՀՅԴ Բիւրոյի հրաւէրով Հայաստանում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը, որի պաշտօնական բացման մեկնարկը տրուեց փետրուարի 26-ին։ Միջոցառմանը ներկայ էին աշխարհի շուրջ 30 երկրներից ժամանած ներկայացուցիչներ, Հայաստանի քաղաքական շրջանակներից հրաւիրեալներ։

փետրւարի 26-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանու տեղի ունենեցաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 35-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտօնական արարողութիւնը, որին մասնակցում էին աշխարհի շուրջ 30 երկրներից ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ հրաւիրեալներ հայաստանեան քաղաքական շրջանակներից։

Ժողովի բացման արարողութիւնը մեկնարկեց Հայաստանի Հանրապետութեան, Արցախի Հանրապետութեան եւ ՀՅԴ օրհներգներով։

Իր ելոյթում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ասաց՝ Հայրենիքի պաշտպանութիւնը պէտք է դառնայ մեր գլխաւոր ուղենիշը:

«Պայքար բոլոր ճակատներում ու ամէնուր, պայքար հայ ժողովրդի իրաւունքների վերականգնման համար․ սա է այն առաջարկը, որ ՀՅԴ-ն կարող է ներկայացնել իր ժողովրդին, պայքար, որի մէջ պէտք է լինենք եւ՛ կազմակերպիչը, եւ՛ զինւորը, եւ՛ առաջամարտիկը, քանզի հայրենիքի ու Դաշնակցութեան ճակատագիրը միահիւսւած է: Հայաստանի վերակառուցումը, հաշտեցումն ու նորոգումը, Հայաստան-Արցախ-սփիւռք եռամիասնութեան վերականգնումն այլընտրանք չունի»,-ասաց նա։

Տէրունական աղօթք կարդաց Գերաշնորհ Տ. Նաթան արք. Յովհաննիսեանը ապա, դիմելով ներկաներին, ասաց. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր օրհնութիւնն է յղում Վեհափառ Հայրապետը՝ յոյսով ու հաւատքով, որ այս հաւաքն իր ներդրումը կ’ունենայ մեր հայրենական կեանքում»:

Նրա խօսքով՝ եթէ մենք այսօր զիջեցինք մեր պատմութիւնը, զրկւելու ենք նաեւ վաղւայ պատմութիւնից:

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի ուղերձն ընթերցեց Արաբական միացեալ էմիրութիւնների, Քուվէյթի եւ հարակից շրջանների թեմի հոգեւոր առաջնորդ եւ կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Մեսրոպ արք. Սարգսեանը։

«Գտնւում ենք անդունդի եզրին։ Համապատասխան դիրքորոշումներ պէտք է որդեգրենք՝ հեռու ամէն տեսակ անիրատեսական մօտեցումներից ու մակերեսային դատողութիւններից։

Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ, կրաւորական ու հետեւողի դերում լինել, երբ մեր հոգեւոր, բարոյական ու ազգային արժէքներն են նահաջում, երբ ներքին ճեղքերը խախտում են մեր ազգի միասնակութիւնը, երբ ժամանակաւոր ու խաբուսիկ խաղաղութեան դիմաց զիջման քաղաքականութիւնը վտանգում է Հայաստանի հողային ամբողջականութիւնը»,- նշւած էր Արամ Ա-ի ուղերձում։

Իր եզրափակիչ խօսքում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանն ասաց, որ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը Հայաստանում գումարում ենք տագնապահար հայութեան եւ վտանգւած հայրենիքի բախտորոշ օրերին:

«Ակնյայտ է, որ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական եւ ներազգային խորքային վերափոխումների ներկայ հանգրւանին Հայաստանը եւ ողջ հայութիւնը կանգնած են ճգնաժամի եւ լրջագոյն մարտահրաւէրների առջեւ»-շեշտեց նա։

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 35-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտօնական արարողութեան նիստն աւարտւեց հիւրասիրութեամբ։

Նշենք, որ Ընդհանուր ժողովը, որ ՀՅԴ համազգային կառոյցի բարձրագոյն ժողովն է, գումարւում է 4 տարին մէկ անգամ։ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը կը տեւի մինչեւ մարտի 6-ը։



Մանրամասները՝ տեսանիւթում։  

Share