Բիւրականում մեկնարկել է ՀՅԴ ՆԱՈՒՄ 22-րդ բանակումը

Բիւրականում մեկնարկել է ՀՅԴ ՆԱՈՒՄ 22-րդ բանակումը

Բանակումի հիմքում արժէքներ են՝ ընկերասիրութիւն, պայքար եւ անկոտրում կամք

Օգօստոսի 2-ից Բիւրականում մեկնարկել է ՀՅԴ ՆԱՈՒՄ 22֊-րդ բանակումը։ Այս տարի աւելի քան 70 մասնակից կայ: Բանակումի հիմքում արժէքներ են՝ ընկերասիրութիւն, պայքար եւ անկոտրում կամք: Բանակումի մաս են կազմում դասախօսութիւնները: Հրաւիրեալ մասնագէտները ճամբարականների հետ քննարկում են Հայաստանի ներկան ու անցած ճանապարհը:


Օգօստոսի 4-ին բանախօսը ՀՅԴ Բիւրոյի աշխատակազմի ղեկավար Սարգիս Մկրտչեանն էր, ում համոզմամբ շատ կարեւոր է կրթուած սերունդ դաստիարակելը: Ըստ Սարգիս Մկրտչեանի՝ այսպիսի ճամբարները ոչ միայն պէտք են, այլեւ խիստ անհրաժեշտ:

«Երկիրը գտնւում է պատերազմական իրավիճակում: Մեր երիտասարդներին պէտք է տանք հայրենասիրական, ազգային եւ ռազմական դաստիրակութիւն»,- ասել է նա:

Նշէնք, որ օգոստոսի 3-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսեանը նոյնպէս այցելել են Բիւրական, երիտասարդների հետ խօսել Արցախում ստեղծուած իրավիճակի եւ այն յաղթահարելու ուղիների մասին:

Ստորեւ՝՝ «Երկիր մեդիայի» ռեպորտաժը բանակումի վայրից

Share