Որ ինքներս մէզնից ծնկաչոք ներողութիւն խնդրենք

Որ ինքներս մէզնից ծնկաչոք ներողութիւն խնդրենք

Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շայառուն պէտք է դառնայ ՔՊ-ն։ Այ, հէնց իրենք պէտք է վախենան այս շարժման տապալումից։ Հիմա նրանք պաշտպանւում են՝ իրենց յայտարարելով «Նիկոլի զինուորներ»։ Որ պատկերացնեք, թէ քանի՜ նման «զինուորներ» են եղել աղէտաբեր ռեժիմներում։ ։ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման խաղաղասիրական եւ հումանիստական բնոյթը ենթադրում է վենդէտաների ու հաշուեյարդարների ԲԱՑԱՌՈՒՄ։ ՔՊ-ն պէտք է սրա մասին մտածի ու օգտուի այս պատմական շանսից։ ՔՊ-ն պէտք է վախենայ ոչ թէ խաղաղ իշխանափոխութեան յաջողութիւնից, այլ՝ դրա տապալումից։

Որն է այս շարժման միաւորող ուժը

Թափանիւի հիմքում Ճշմարտութեան արշաւն է, ու սրանով մարդկանց շատ աւելի լայն շրջանակների համար է պրոցեսը բացւում ու դառնում ներառական։ Իշխանութիւնները սա ֆիքսել են։ Ձեւաւորւում է կայուն կորիզ, որն օրէցօր քաշում է նոր շրջանակներ։
Տարբեր ընտրազանգուածների մարդիկ ուզում են դուրս գալ կեղծիքի ու կիսաանասունի հոգեվիճակից, ուզում են մաքրուել, լինել սովորական մարդ։ Սրան իշխանութիւնը հակադրում է.
1. Բերետաւորներ
2. Կեղծ իդեաներ՝ ռուսական պատուէր, արեւմտեան պատուէր, նախկիններ եւ այլն։

Կարմիր բերետաւոր իշխանութիւնը

Կարմիր բերետն իրականում ոստիկանի գլխին չի հագցրած, եթէ նոյնիսկ նա է յարձակւում, ջարդում խաղաղ քաղաքացուն։ Սա շատ կարեւոր է հասկանալ։ Կարմիր բերետը հագցրած է կառավարութեան շէնքին։ «Արեան գէտէրի» մոլուցքը այս իշխանութեան կենսափիլիսոփայութիւնն է, եւ հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարեցնելու ու Երեւանի կենտրոնում ենիչերու նման իրենց պահելը նոյն տրամաբանութեան մէջ են, ոչ մի տարբերութիւն։ Արեան գէտը պէտք էր կանգնեցնել դեռ 2020-ին։ Չարուեց։
Կարմիր բերետը իրականում այլ ժամանակներում չափազանց պատուաբեր բան է։ Կան տասեակ կարմիր բերետ ստացած սպաներ, ովքեր Հայաստանի համար ժամանակին արել են չափազանց կարեւոր գործեր, որոնց մի մասը պետական գաղտնիք է։ Այսօր այդ բերետն այլասերում է ոչ թէ ոստիկանի գլուխը, որին այն հագցուած է, այլ՝ իշխանութեան որակը, որի գլխին այդ կարմիրն արդէն ոչ թէ պատուի արիւն է, այլ՝ իշխանութիւն պահելու միջոց։
Բայց մենք միակ երկիրը չենք, որ այս թեմային առնչւում ենք։ Կայ ուսուցողական պատմութիւն, թէ ինչպէս են ուկրաինական Բերկուտի ծառայողները ծնկաչոք ներողութիւն խնդրում իրենց հասարակութիւնից՝ անասնական պահուածքի համար։ Նման մի բան եղել է Վրաստանում։

Ռուսակա՞ն, թե՞ արեւմտեան յեղափոխութիւն

Հայաստանում թափ առնող շարժումը սկսել է իր աջակցութեան երթը Արեւմուտքի հայկական խոշոր համայքներում՝ ԱՄՆ, Ֆրանսիայ, Բելգիայ, Հունաստան եւ այլն։ Երեկուանից աջակցութեան խոշոր արշաւ սկսուեց Ռուսաստանի հայերի միութեան նախաձեռնութեամբ՝ Ռուսաստանով մէկ։ Սա նշանակում է, որ իշխանութեան միւս պաշտպանական մեխանիզմը նոյնպէս ջարդւում է. Սրբազան շարժումը ստանում է համահայկական բնոյթ, եւ հայկական աշխարհի զարթօնքը սկսւում է։ Վստահ եղեք՝ եւս մի կարճ փուլ եւ Հայաստանեան պրոցեսները ողջունելու են թէ´ պաշտօնական Արեւմուտքը, թէ´ Ռուսաստանը։ Այսպիսին է միջազգային խաղի կանոնը, ողջունում են ուժեղին։
Սա քաղաքական պրոցես չէ, որ ստացուի կամ տապալուի։ Ինձ ճիշտ հասկացեք, ես ուզում եմ, որ շարժման թափ հաւաքելու պրոցեսը նոյնիսկ մի փոքր երկարի։ «Ճշմարտութեան շարժումը» հանրային քաւարան է։ Մենք դարձել էին փողի մեռած, գոյքի գերի էլիտաներով ժողովուրդ, վախկոտ, կուչ եկած, աներազանք հասարակութիւն։ Ու թանկ գինն արդէն վճարել ենք։ Մենք թափ առնող պրոցեսով պէտք է անցնենք մաքրման դժուար փուլ ու առողջացած վիճակում մէզ ծանր հարցեր տանք՝ ինչպէս ստացուեց այսպէս։ Ու էդ հարցերը ուղղուած չէն լինելու միայն այս իշխանութեանը։ Պետք է պատասխանենք կարեւոր հարցերի. ինչո՞ւ այսպէս եղաւ, ինչո՞ւ 30-ամեայ երրորդ հանրապետութիւնը փլուզուեց այսքան արագ ու ողբերգականօրէն։ Ու մեր վերականգնումը պէտք սկսուի արդարութեան սկզբունքի վրայ։ Սա շատ կարեւոր պահ է։

Share