Ազգային ժողովում «ՔՊ» խմբակցութիւնը շրջանառութեան մէջ է դրել ԱԺ Մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ հանրային հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասեանի լիազօրութիւնները դադարեցնելու վերաբերեալ նախագիծ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացաւ Ազգային ժողովի պաշտօնական կայքէջից։
Նախագծի հիմնական զեկուցողն է ՔՊ խմբակցութեան պատգամաւոր Հովիկ Աղազարեանը։
ՔՊ-ն նածագիծը հիմնաւորւմ է նրանով, որ Թագուհի Թովմասեանը, լինելով Մարդու իրաւունքների եւ հանրային հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ, որի գործունէութեան առանցքը մարդու իրաւունքների պսշտպանութիւնն է, տարբեր իրավիճակներում, այդ թւում՝ իր իսկ նախագահութեամբ ընթացող յանձնաժողովի նիստի ընթացքում, ՀՀ հարիւր հազարաւոր քաղաքացիների արժանապատուութեան վիրաւորման եւ ատելութեան խօսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք՝ իր անգործութեամբ նպաստելով դրանց կրկնութեանը:
«Տարբեր դրուագներում Թագուհի Թովմասեանը չի պաշտպանել ՀՀ Սահմանադրութեամբ ամրագրուած մարդու որպէս բարձրագոյն արժէք, անօտարելի արժանապատուութիւնը՝ այն ոտնահարող, նուաստացնող, վիրաւորանք պարունակող յայտարարութիւններից: Ասուածը փաստող մի շարք տեսանիւթեր առկայ են հրապարակային բաց աղբիւրներում»,- նշուած է հիմնաւորման մէջ։