Մայիսի 10-ին «Տաւուշը հանուն հայրենիքի» շարժումը Հանրապետութեան հրապարակում կրկին հանրահաւաք էր կազմակերպել՝ իշխանափոխութեան եւ Տաւուշում սկսուած սահմանազատման գործընթացի դադարեցման պահանջով։ Շարժումը Հայ Առաքելական եկեղեցու Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանի գլխաւորութեամբ մայիսի 4-ից Տաւուշից քայլերթով ուղեւորուել էր Երեւան, որտեղ մայիսի 9-ին տեղի էր ունեցել առաջին հանրահաւաքը տասնեակ հազարաւոր քաղաքացիների մասնակցութեամբ։
Հանրահաւաքի ընթացքում Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը ժողովրդին ներկայացրեց իշխանափոխութեան իրենց ծրագիրը, ինչպէս նաեւ յետագայ գործողութիւնների օրակարգը, որը ներառում է խաղաղ անհնազանդութեան գործողութիւններ, հանրահաւաքներ։
hetq.amի լուսանկարիչ Նարեկ Ալեքսանեանի լուսանկարների միջից կարեի դիտել ամբողջ պատկերը: