Տաւուշի թեմից պատասխանել են Փաշինեանին, թէ քանի անգամ է պատարագ մատուցուել Ոսկեպարի Սբ․ Աստուածածին եկեղեցում:
Հայ Առաքելական Եկեղեցու Տաւուշի թեմից արձագանքել են Փաշինեանի՝ օրերս խորհրդրանում հնչեցրած հռետորական հարցին, թէ քանի անգամ են մինչեւ վերջին զարգացումները հոգեւորականները եղել Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստուածածին եկեղեցում եւ պատարագ մատուցել այնտեղ։
Թեմի հրապարակած հոլովակից պարզ է դառնում, որ Սբ․ Աստուածածին եկեղեցին բարերարների աջակցութեամբ բարեկարգուել է դեռ 2017թ-ին, եւ եպիսկոպոսաց առաջին պատարագն է այդ ժամանակ մատուցել, որից յետոյ եկեղեցում պարբերաբար պատարագներ են մատուցուել նաեւ յաջորդող տարիներին։
Փաշինեանը, օրերս խորհրդարանում անդրադառնալով Ոսկեպարին հարակից 4 բնակավայրերն Ադրբեջանին յանձնելուն տեղի բնակչութեան դէմ լինելուն, անդրադարձել էր նաեւ հոգեւորականների՝ Ադրբեջանի հետ սահմանից մի քանի տասնեակ մետր հեռաւորութեան վրայ գտնուող Սուրբ Աստուածածին եկեղեցի այցելելուն եւ տարածքներ զիջելուն դէմ արտայայտուելուն ու պնդել, որ նրանք այնտեղ «շոու-պատարագներ են մատուցում»։
«Էս որ մի քանի հոգեւորականներ կան, յիշել են, որ էնտեղ եկեղեցի կայ, էնտեղ շոու-պատարագ են անում, քանի՞ անգամ են էդ եկեղեցու մասին յիշել եւ քանի անգամ են այնտեղ պատարագ արել: Սա Stand-up է, ես չեմ հասկանում»,- ասել էր Փաշինեանը։
Ըստ երևոյթի, Փաշինեանը նախ չի հասկանում Ստենդափի միտքը ապա իր կարծիքով եթէ որէ եկեղեցում կանոնաւոր պատարագ չի մատուցւում դա կարելի է յանձնել թուրքերին: