Տարոն Ղազարեան. Սա քաղաքական պատուէր է․ առողջական խնդիրներ ունեցողներին էլ են եռամսեայ հաւաքների ծանուցագիր ուղարկել

Տարոն Ղազարեան. Սա քաղաքական պատուէր է․ առողջական խնդիրներ ունեցողներին էլ են եռամսեայ հաւաքների ծանուցագիր ուղարկել

Կոնկրէտ թիւ չեմ կարող նշել, բայց իմ շրջապատից բազմաթիւ մարդիկ, որոնք նաեւ «Դիմադրութիւն» շարժման բողոքի ակցիաներին են մասնակցել եւ եռամսեայ հաւաքներին մասնակցելու ծանուցում են ստացել, NEWS.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան ատենապետ Տարոն Ղազարեանը։

«Ոչ միայն երիտասարդներ, այլեւ մարդիկ, որ արդէն զաւակներ են բանակ ճանապարհել, կամ սպասում են իրենց զաւակների վերադարձին կամ պատրաստւում են իրենց զաւակներին ճանապարհել բանակ»,– ասաց նա։

«Սա միանշանակ քաղաքական պատուէր է, որովհետեւ նաեւ դրա մասին խօսել են իրենք, խօսել են բաւականին ակնյայտ, երկրի բարձրագոյն քաղաքական ամբիոնից են խօսել։ Նաեւ յայտնի անձը, անունը չեմ ցանկանում նշել այդ օրակարգով նիստ է հրաւիրել, նիստը եւս եղել է հրապարակային, մարդիկ տեսել են։ Պարզ է, որ սա քաղաքական պատուէր է»,– յաւելեց նա։

Տարոն Ղազարեանը նշեց, որ ծանուցագրեր են ստացել նաեւ բազմաթիւ մարդիկ, որոնք պետական կամ մասնաւոր հատուածում են աշխատում, նաեւ ուսանողներ, որոնք մասնակցել են 44-օրեայ պատերազմին եւ որոնք պատերազմից մնացած նաեւ առողջական խնդիրներ ունեն։

«Այսինքն՝ այս մարդիկ այդ քաղաքական պատուէրը կատարելուց նոյնիսկ այս ամէնը հաշուի չէն առել, որ կարելի է մարդկանց տարբերակել, ոչ թէ բոլոր նրանք, ովքեր իջել են հրապարակ, նրանց բոլորին զօրակոչել բանակ»,– ասաց նա։

Share