«Ոչ վաղ անցեալում իշխող քաղաքական էլիտան ժողովրդավարութիւնը հռչակել էր որպէս Հայաստանի Հանրապետութեան գոյատեւման առանցքային արժէք։ Սակայն գործնականում մեր պետութիւնը վեր է ածուել ոստիկանապետութեան, որտեղ ռեժիմի հիմնական յենասիւները սեւ եւ կարմիր բերետաւորներն են եւ ապատեղեկատուութեան տարածման (ֆեյքերի) բազմաքանակ ենթակառուցուածքը»,- այս մասին անդրադարձել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դաւիթ Անանյանը։
«Այսօր ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ ոստիկանութեան վճռականութիւնը կարծես թուլանում է, իսկ նրանց գործողութիւններն աւելի ու աւելի են նմանւում փողոցային աւազակախմբերի վարքագծի, ինչը, ակնյայտօրէն, վկայում է իրավիճակի նկատմամբ վերահսկողութեան կորստի մասին:
Ժողովրդական շարժման զանգուածային բողոքի ակցիաները ճնշելու գործընթացը, ակնյայտօրէն, փակուղի է մտնում։ Խաղաղ ցուցարարների ռեսուրսներն աճում են եւ սկսում են համեմատուել ոստիկանութեան ռեսուրսների հետ։ Ցուցարարները ցուցադրում են վճռականութիւն, հաստատակամութիւն եւ մասամբ նաեւ կրեատիւութիւն, ինչը խաթարում է ուժայինների դիրքերը։
Եթէ խաղաղ անհնազանդութեան ակցիաների թափը յաջողուի ոչ միայն պահպանել, այլեւ աւելացնել՝ օգտագործելով կազմակերպչական ժամանակակից տեխնոլոգիաներ եւ ռազմավարութիւններ, ապա ոստիկանութիւնը չի դիմանայ այդ ճնշմանը եւ ստիպուած կը լինի ընդունել իր կապիտուլեացիան, ինչով եւ կազդարարուի ապազգային իշխանութեան աւարտն ու դրան հեռացնելու քաղաքական գործընթացների մեկնարկը»։
yerkir.am