Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան ուսանողական ֆորումի բացման արարողութիւն

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան ուսանողական ֆորումի բացման արարողութիւն

Յուլիսի 7-ին Երեւանի «Եւրոպայ» հիւրանոցի դահլիճում կայացաւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան ուսանողական ֆորումի բացման արարողութիւնը։

Բացման ընթացքում ողջոյնի խօսքով հանդէս եկան Համազգայինի կենտրոնական վարչութեան անդամներ Արտաշես Շահբազեանը, Արեւիկ Գաբրիելեանը, Արայ Գեւորգեանը, Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցեանը, Համազգայինի Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը, Ռուսաստանի Դաշնութիւնում Համազգայինի մասնաճիւղի ատենապետ Արթուր Փայտեանը եւ նոյն մասնաճիւղի անդամ Բալիկ Գալէմքերեանը։

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան ուսանողական Ֆորումը Համազգայինի աւանդական ծրագրերից է։

Այն աշխարհի տարբեր երկրներում ուսանող հայ համալսարանականներին համախմբելու, ազգային արմատներին ու մշակութային ժառանգութեանը հաղորդակից դարձնելու, ազգային յանձնառութիւններ ներարկելու ձեռնարկ է։

Այս տարի Համազգայինի ուսանողական ֆորումը տեղի է ունենալու յուլիսի 7-ից յուլիսի 19-ը։ Ֆորումին իրենց մասնակցութիւնն են բերել Սփիւռքի տարբեր գաղթօջախներից (ԱՄՆ, Լիբանան, Սիրիայ, Ֆրանսիայ…) ներկայացնող 17 հայ երիտասարդներ, ինչպէս նաեւ մասնակիցներ Հայաստանից եւ Արցախից։

Ծրագրի 11 օրերի ընթացքում համալսարանական երիտասարդներն առիթ կունենան հանդիպելու հայրենի մտաւորականների, քաղաքական-հասարակական գործիչների հետ, կը լսէն պատմամշակութային թեմաներով դասախօսութիւններ, իրենց հասակակիցների հետ կը քննարկէն ժամանակակից հայ երիտասարդներին յուզող տարաբնոյթ խնդիրներ։

Համահաւաքի օրերին Սփիւռքահայ ուսանողները կը հիւրընկալուէն Երեւանի պետական համալսարանում, Մատենադարանում, Հայաստանի Ամերիկեան Համալսարանում, Թումոյում, տարբեր թանգարաններում, կը լսէն դասախօսութիւններ «Հայկական ճարտարապետութիւն», «Ազգային նուագարաններ» եւ այլ թեմաներով։

Ֆորումը մասնակիցները կայցելէն նաեւ Գիւմրի՝ ճանաչելու Հայաստանի մշակութային քաղաքն իր տեսարժան ու պատմամշակութային վայրերով։

Համազգայինի Երեւանի գրասենեակ

Share