Արդարութեան համար պայքարները երբեք չեն դադարելու

Արդարութեան համար պայքարները երբեք չեն դադարելու

ոկտեմբերի 12-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հիւրն էր մամուլի գործիչ, հրապարակախօս Վաչէ Բրուտեանը: Նա անդրադարձել է տասնամեակներ ձգուող արաբա-իսրայէլական հակամարտութեան պատմութեանն ու առանձնայատկութիւններին, ինչպէս նաեւ վերջին օրերին բռնկած պաղեստինա-իսրայէլական զինուած բախումներին: Այս հակամարտութիւնը երբեք չի լուծուի, քանի դեռ չլուծուած կը մնան իրենց անկախութեան ու ազատութեան համար պայքարող պաղեստինցիների արդարացի պահանջները՝ նշել է Վաչէ Բրուտեանը: Նրա կարծիքով՝ բոլոր ազգերի միջազգային իրաւունքները պաշտպանող առանձին գերտէրութիւններ տասնամեակներ շարունակ երկակի ստանդարտներ են կիրառել այս խնդրի կարգաւորման գործընթացում: Նոյնը կատարւում է նաեւ այս օրերին՝ ասել է Վաչէ Բրուտեանը: Նա զուգահեռներ է անցկացրել նաեւ Արցախի եւ Պաղեստինի նկատմամբ համապատասխանաբար՝ Ադրբեջանի եւ Իսրայէլի վարած քաղաքականութիւնների միջեւ՝ նշելով, որ Արցախի հարցում նոյնպէս մենք ականատես եղանք միջազգային հանրութեան երկակի մօտեցումներին:

Մամուլի գործիչն անդրադարձել է նաեւ խնդրի արծարծման գործում հայկական լրատուութեան միջոցների դերակատարութեանը: Նրա կարծիքով՝ հայկական լրատուամիջոցները յաճախ կրկնում եւ այդկերպ տիրաժաւորում են ժողովուրդների ազատ կամքի վրայ բռնացող տէրութիւնների քարոզչութիւնն ու բառապաշարը, իրականութիւնը ներկայացնում բուն կոնտեքստից կտրուած, մինչդեռ նման դէպքերում պէտք է հանդէս բերել Հայաստանի շահերից բխող մօտեցումներ:

Մանրամասները՝ տեսանիւթում

Share