Պատմաբան, քաղաքագէտ Արմէն Այուազեանը գրում է. «Փաշինեանի տէրերը նրան հրայեանգել են սողալ հայատեաց Իլհամ Ալիեւի ոտքերի առաջ եւ աղաչել նրան ստորագրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այսպէս կոչուած «Խաղաղութեան պայմանագիրը»՝ անպէտք մի փաստաթուղթ, որը ոչնչով ապահովագրուած չէ եւ կարող է խախտուել ցանկացած պահին՝ Բաքուի ֆաշիստների քմահաճոյքով։
Աւելին՝ այդ թղթի տակ իր ստորագրութիւնը դնելու դիմաց Փաշինեանը ոչ մի բան չի պահանջում։ Այնինչ այդ թուղթը ստորագրելով, Հայաստանի Հանրապետութիւնը կատարում է աներեւակայելի զիջումներ, մասնաւորապէս՝
• պարտաւորւում է այլեւս ծպտուն չհանել Արցախում իրականացուած էթնիկ զտման (հայաթափման) եւ ցեղասպանութեան մասին եւ համաձայնւում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ այս հակամարտութեան կարգաւորմանը նուիրուած միջազգային միակ ձեւաչափը։ Այսինքն՝ Հայաստանի իշխանութիւնը ընդունում է, որ հայութեան կոտորածը եւ բռնի տեղահանումը ոչ միայն բնականոն, այլեւ իր համար ընդունելի լուծում են։ Իսկ դա նշանակում է, որ նոյն «լուծումը»՝ ցեղասպանութիւնը, վաղը կարող է կիրառուել նաեւ Հայաստանի Հանրապետութեան բնակչութեան դէմ։ Իսկ ի՞նչ խնդիր կայ՝ ՀՀ իշխանութիւնը վաղն էլ իր օրակարգից կը հանի Սիւնիքում կամ այլուր ադրբեջանական ֆաշիստների իրագործած էթնիկ զտումը՝ պատճառաբանելով, ինչպէս այսօր ԱԺ-ում թուրքաւարի յայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյեանը, թէ, կրկնում եմ նրա բառերը՝ «քանի որ այնտեղ (Արցախում) այլեւս մարդ չի ապրում, հայութիւն չկայ, որի իրաւունքների մասին խօսենք. Այդ օրակարգը այլեւս չի կարող շարունակուել»։ Բայց չէ՞ որ սա հէնց թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականութեան հիմքն ու տրամաբանութիւնն է՝ «չկան հայեր՝ չկայ խնդիր»։ Եւ ՀՀ արտգործնախարարն այդ թեզը կրկնում է ՀՀ Ազգային Ժողովի ամբիոնից՝ մի բան էլ դեռ վրդովուելով, թէ՝ «հիմա մէզնից էլ ի՞նչ եք ուզում»։
• պարտաւորւում է լռութիւն պահպանել Արցախում հաեօց մշակութային վիթխարի ժառանգութեան հետեւողական ոչնչացման՝ մշակութային ցեղասպանութեան վերաբերեալ.
• պարտաւորւում է երբեւէ միջազգային ասպարէզում չբարձրաձայնել 1893–2023 թթ. Հաեօց ցեղասպանութեան եւ միլիոնաւոր հայերի հայրենազրկման մասին.
• պարտաւորւում է Մեղրիով եւ ՀՀ այլ հատուածներով անխափան ցամաքային ճանապարհ տրամադրել թշնամական Ադրբեջանին եւ Թուրքիային.
• փաստացիօրէն հաշտւում է ռազմավարական նշանակութիւն ունեցող՝ միջազգայնօրէն ճանաչուած ՀՀ տարածքի շուրջ 240 քառ. կմ հատուածի ադրբեջանական բռնազաւթման հետ՝ ոչ միայն չկապելով այդ հարցը «խաղաղութեան պայմանագրի» ստորագրման կամ վաւերացման հետ, այլեւ ընդհանրապէս դադարելով այդ մասին խօսել.
• համաձայնւում է ՀՀ Անկախութեան հռչակագիրը դուրս թողնել ՀՀ սահմանադրական իրաւունքի հիմքերից՝ այդ պետականաստեղծ հիմնարար իրաւական փաստաթղթի կարգավիճակը իջեցնելով ընդամէնը պատմական դեկլարատիւ հռչակագրի մակարդակի.
• համաձայնւում է հետ կանչել միջազգային իրաւական ատեաններ ներկայացուած իր հայցերը՝ Ադրբեջանի կողմից հայերի դէմ գործած բոլոր ոճրագործութիւնների վերաբերեալ.
• համաձայնւում է ՀՀ կրթական համակարգում կատարել այնպիսի փոփոխութիւններ, որոնք աղաւաղում են պատմական ճշմարտութիւնը.
• պարտաւորւում է սանձել եւ պատժել հաեօց ազգային իրաւունքների պաշտպանութեան համար պայքարող՝ Ադրբեջանին ու Թուրքիային դիմադրող կազմակերպութիւնների, կուսակցութիւնների եւ անհատների գործունէութիւնը։
Թուարկուած բոլոր քայլերը մի նպատակ ունեն՝ Հայաստանում եւ միջազգային ասպարէզում հնարաւորինս անաղմուկ եւ «ընդունելի» դարձնել Հայաստանի քաղաքական լիկուիդացիայի ներկայ գործընթացը։ Իսկ այն, ինչ այժմ կատարւում է, այլ կերպ հնարաւոր չէ բնութագրել, քան Հայաստանի Հանրապետութեան լիկուիդացիայ։ Նախորդ փուլում ոչնչացուեց Արցախը՝ 1991/1994 թթ.-ից մինչեւ 2020 թ. գոյատեւած դէ-ֆակտոյ Հայաստանի ընդհանուր տարածքի շուրջ մէկ քառորդը։ Իսկ այժմ նախադրեալներ են ստեղծւում մնացած երեք քառորդի ոչնչացման համար՝ զրկելով այն անվտանգութեան տարրական երաշխիքներից՝ ռազմական, տնտեսական, ժողովրդագրական, մշակութային, արժէքային ոլորտներում։ Սրան հետեւելու է նոր հարուածը, նոր հայաթափումը։ Որովհետեւ ՀՀ գործող իշխանութիւնը պարզապէս հրաժարւում է դիմադրութիւնից։ Եթէ մեծ պետութիւնների համար հայի արիւնը միշտ էլ ջուր է եղել, ապա Փաշինեանը եկել է մէզ ասելու, որ հայի արիւնը ջուր է նաեւ Հայաստանի Հանրապետութեան ներկայիս ղեկավարութեան համար։
Փաշինեանի գովերգած «խաղաղութեան պայմանագիրը» ոչ այլ ինչ է, քան 1921 թ. հոկտեմբերի 13-ին Թուրքիայի հետ Սուէտական Հայաստանի կնքած Կարսի պայմանագրի «վերամարմնաւորումը»՝ դրա աւելի խոցելի ու վտանգաւոր ժամանակակից տարբերակը։ Միակ տարբերութիւնն այն է, որ այս անգամ Հայաստանը չի ստանում նոյնիսկ այն անվտանգութեան երաշխիքները, որ երբեւէ կարողացաւ տալ Խորհրդային Միութիւնը։
Այն «խաղաղութիւնը», որը կը ստանայ Հայաստանն այս նոր պայմանագրով, լինելու է ոչ միայն խաբուսիկ եւ կարճաժամկէտ, այլեւ պայմաններ է ստեղծելու Հայաստանը քաղաքականապէս ու ֆիզիկապէս վերացնելու համար։
Մեր խնդիրը ՀՀ իշխանութեան որդեգրած ուղին՝ կապիտուլեացիան մերժելն է, կազմակերպուած դիմադրութիւն ցոյց տալը։ Այս գործն է, որ ընդդիմադիր ուժերը ոչ մի կերպ գլուխ չէն բերում՝ չէն կարողանում կամ չէն ուզում անել, պետական բարձրագոյն չինովնիկութիւնն ինքն իրեն համարում է հայ ժողովրդի շահերի հետ կապ չունեցող խաւ, ժողովուրդն էլ մնում է անգլուխ։ Իսկ վաղն արդէն կարող է ուշ լինել»։