Յունիսի 12-ի երեկոյեան ՀՀ ոստիկանութիւնը Երեւան քաղաքի Բաղրամեան եւ Դեմիրճեան փողոցների հատման հատուածում, առանց օրինական հիմքերի, յատուկ միջոցների կիրառմամբ բիրտ եւ ոչ համաչափ ուժ գործադրեց խաղաղ ցուցարարների վրայ:
Հարիւրից աւելի քաղաքացիներ, այդ թւում` լրատուամիջոցների ներկայացուցիչներ, վնասուածքներ եւ վիրաւորումներ են ստացել, ապօրինի ձերբակալուել են բազմաթիւ քաղաքացիներ։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը խստօրէն դատապարտում է ոստիկանութեան հակաօրինական գործողութիւնները, քաղաքական մեծամասնութեան՝ բռնաճնշումներն արդարացնող եւ դրանք խթանող դիրքաւորումը։
Տեղի ունեցածի անուէրապահ մեղաւորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինեանն է եւ նրա խուլիգանական խմբակը։
Կատարուածը եւս մէկ անգամ փաստում է, որ գործող իշխանութիւնը չունի հանրային նուազագոյն լեգիտիմութիւն։
Միջազգային կազմակերպութիւնների լռութիւնը կարելի է դիտարկել որպէս Հայաստանում աւտօրիտար ռեժիմի ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների կազմաքանդման, քաղաքական բռնաճնշումների եւ ոստիկանական բռնութիւնների համար կանաչ լոյս։
Հայաստանի պետականութեան, Հայրենիքի ու արժանապատուութեան այս համաժողովրդական պայքարն անկասելի է, իսկ ՀՀ քաղաքացին իրաւունք ունի իրացնելու իր սահմանադրական իրաւունքները։
Երկրում առկայ ճգնաժամի միակ հանգուցալուծումը Նիկոլ Փաշինեանի հրաժարականն է, խաղաղ ճանապարհով նրա հեռացումը։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին
13 յունիսի, 2024 թ․