Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում կողմերի առաջարկներին ծանօթանալուց յետոյ մեր հնչեցրած մտահոգութիւնները, կապուած ընթացող բանակցային գործընթացի տրամաբանութեան եւ ադրբեջանական նախապայմանները բաւարարելու հետ, այսօր, ցաւօք, հաստատուեցին ՀՀ սահմանադրութեան փոփոխութեան վերաբերեալ Նիկոլ Փաշինեանի հնչեցրած յայտարարութիւններով:
Փաշինեանը նաեւ խոստովանել է, որ նման յայտարարութեան շարժառիթ է «քաղաքական որոշումների լեգիտիմութիւնն ապահովելը»։
Այս յայտարարութիւնը հերթական ուղերձն է յղում Ադրբեջանին եւ Թուրքիային։
Յիշեցնենք, որ վերոյիշեալ երկու պետութիւնների կողմից ՀՀ-ին ներկայացնող մշտական պահանջներից է եղել ՀՀ հիմնարար փաստաթղթերից հեռացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի սատարմանը եւ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը հետամուտ լինելու դրոյթները։
Արձանագրում ենք, որ այս քայլով Փաշինեանը փորձում է նախաձեռնել նոր յարձակում Հայաստանի երրորդ Հանրապետութեան հիմնասիւներից մէկի վրայ՝ հող նախապատրաստելով թուրք-ադրբեջանական չդադարող պահանջներից հերթականի բաւարարման համար:
ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ՝
Գեղամ Մանուկեան
Աննայ Գրիգորեան
Քրիստինէ Վարդանեան
Արթուր Խաչատրեան