ԱՄՆ պետդէպի խօսնակը՝ Ռուբէն Վարդանեանի եւ միւս հայ գերիների մասին. Մենք քայլեր ենք ձեռնարկում

ԱՄՆ պետդէպի խօսնակը՝ Ռուբէն Վարդանեանի եւ միւս հայ գերիների մասին. Մենք քայլեր ենք ձեռնարկում

ԱՄՆ-ը շարունակելու է հետեւողականօրէն կոչ անել Ադրբեջանին յարգել մարդու իրաւունքները, այդ թւում ՝ բանտարկեալների հիմնարար իրաւունքներն ու ազատութիւնները, եւ շարունակելու է քայլեր ձեռնարկել այդ ուղղութեամբ: Նման յայտարարութիւն է արել ԱՄՆ պէտքարտուղարութեան խօսնակ Մեթյու Միլլերը՝ ճեպազրոյցում պատասխանելով հայ լրագրող Հայկարամ Նահապետեանի՝ Ադրբեջանում բանտերում բանտարկուած հայ զինուորների եւ քաղաքական գործիչների ճակատագրի մասին հարցին։ Լրագրողը մասնաւորապէս հետաքրքրուել է, թէ ինչ քայլեր է ձեռնարկում ԱՄՆ վարչակազմը այդ ուղղութեամբ:

«Երբ խօսքը վերաբերում է Ադրբեջանում պահուող բանտարկեալների կարգավիճակին, առանց որեւէ կոնկրէտ դէպքի մասին խօսելու, մենք հետեւողականօրէն կոչ ենք անում Ադրբեջանին՝ յարգել իր երկրում գտնուող մարդկանց իրաւունքները եւ հիմնարար ազատութիւնները, այդ թւում՝ բանտարկեալների: Դուք տեսել եք, որ մենք քայլեր ենք ձեռնարկում, երբ տեսնում ենք, որ Ադրբեջանը չի յարգում իր երկրի ներսում բոլոր անձանց մարդու հիմնարար իրաւունքները, եւ մենք շարունակելու ենք վարել այդ քաղաքականութիւնը»,-յայտարարել է նա։

ԱՄՆ Պետքարտուղարութեան պաշտօնական ներկայացուցիչը պատասխանել է նաեւ այն հարցին, թէ արդյօք ԱՄՆ պէտքարտուղար Էնթօնի Բլինքէնը Թուրքիայ կատարած այցի ընթացքում քննարկել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնները, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող գործընթացը։ Միլլերը ասել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների շուրջ ԱՄՆ կանոնաւոր կերպով շփւում է երկու երկրների պաշտօնեաների հետ։

Share