Պետքարտուղարութիւնը Բլինքենի եւ Փաշինեանի առաջիկայ հանդիպման նպատակների մասին

Պետքարտուղարութիւնը Բլինքենի եւ Փաշինեանի առաջիկայ հանդիպման նպատակների մասին

ԱՄՆ Պետդէպարտամենտի խօսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է ապրիլի 5-ին Բրիւսելում կայանալիք հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի, Եւրայանձնաժողովի նախագահ Ուրսուլայ ֆոն դեր Լեյենի եւ ԱՄՆ պէտքարտուղար Էնթօնի Բլինքենի մասնակցութեամբ։

«Ես այս մասին մանրամասն չեմ խօսի, բացի ասեմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարութիւնների հետ իւրաքանչիւր փոխգործակցութեան մեր նպատակն է խրախուսել նրանց աշխատել տարաձայնութիւնները յաղթահարելու եւ ամուր եւ կայուն խաղաղութեան համաձայնագրի հասնելու համար», — ասել է Միլլերը ճեպազրոյցի ժամանակ:

Share