Բագրատ Սրբազան. Մեր նպատակը դուրս գալն ու էս հարցը վերջացնելն է, օրերը մօտ են, հեռու չէն

Բագրատ Սրբազան. Մեր նպատակը դուրս գալն ու էս հարցը վերջացնելն է, օրերը մօտ են, հեռու չէն

«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր Կառավարութեան շէնքի դիմաց էր՝ գերիների, պահուող անձանց եւ պատանդների վերադարձի պահանջով։  Լրագրողների հետ զրոյցում Սրբազանը խօսել է նաեւ շարժման անելիքների մասին։   Անընդունելի է, որ մեր հայրենակիցները դեռեւս գտնւում են թշնամու բանտում. ասաց Սրբազանը։

«Այսօր իւրքանչիւրս ենք գտնւում  «բանտի» մէջ, «կալանքի» մէջ եւ դրա լաւագոյն վկայութիւնը այն հեռախօսի նամակի պատմութիւնն է։ Մարդու հեռախօսի մէջից ուղղակիօրէն իր ներքին նամակագրութեանը՝ ինչ ուզում է լինի, ինքը գիտի, տիրապետում են։ Սա նշանակում է, որ մենք կալանքի մէջ ենք ապրում։ Հետեւաբար, էտ բանտից պէտք է ազտագրուենք ու դուրս գանք»,-ասաց նա։

Սրբազանը նշեց՝ իրեն շատ են հարցնում, թէ ինչ է լինելու վերջը, երբ է լինելու. «Վստահեցնում եմ երկար չի սպասեցնելու այս ամէնը։ Մենք այդ ճանապարհն անցնում ենք եւ այդ ճանապարհի հանգրուանը պէտք է լինի մեր յաղթանակը։ Սրանց անպարտելիութեան միֆը մոռացեք։ Իրենք ամենավախկոտն են, այլապէս այս ցնդաբանութիւնները չէինք տեսնի։ Մենք վերջնահանգրուանի առջեւ ենք կանգնած»։

Share