Ադրբեջանն այս սադրանքի համար վերջին օրերին ակնյայտ տեղեկատուական հէնք էր նախապատրաստում. ՊՆ

Ադրբեջանն այս սադրանքի համար վերջին օրերին ակնյայտ տեղեկատուական հէնք էր նախապատրաստում. ՊՆ

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարույթունից։

Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

Հայ-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղութիւններով Ադրբեջանի նախայարձակ գործողութիւնների հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր եւ վիրաւորներ։ 

Այս մասին յայտնեց ՀՀ պաշտպանութեան նախարարութեան մամուլի խօսնակ Արամ Թորոսեանը։ 

Նա յաւելեց, որ զոհերի եւ վիրաւորների տուեալներն այս պահին ճշտւում են։ 

Ադրբեջանի զինուած ուժերը սեպտեմբերի 13-ի կէսգիշերն անց հրետանային միջոցների ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիւ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատուածներում տեղակայուած հայկական դիրքերի ուղղութեամբ: Մասնաւորապէս, հրետակոծման են ենթարկուել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղութեամբ տեղակայուած դիրքերը:

Նա նշեց, որ հարուածներ են հասցւում նաեւ քաղաքացիական ենթակառուցուածքներին:

https://www.facebook.com/watch/?v=742974223558897&t=24

«Հայաստանի Հանրապետութեան ԶՈՒ ստորաբաժանումները ամբողջ ծաւալով կատարում են իրենց առջեւ դրուած մարտական խնդիրները: Ադրբեջանի ՊՆ պնդումները, թէ հրետակոծութիւնը սկսել է հայկական կողմը, բացարձակ կեղծ են: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը այս սադրանքի համար վերջին օրերին ակնյայտ տեղեկատուական հէնք էր նախապատրաստում, ինչի վկայութիւնն են ամենօրեայ ռեժիմով հրապարակուող ապատեղեկատուութիւնները՝ իբր հայկական կողմի գնդակոծութիւնների վերաբերեալ»,- յայտատարէց Թորոսեանը՝ յաւելելով, որ այս ձեռագիրը ծանօթ է  դեռեւս 2020 թուականի 44-օրեայ պատերազմի ժամանակուանից:

«Ինչպէս բոլոր այդ դէպքերում, վերջին լայնածաւալ սադրանքի պարագայում նոյնպէս այն նախաձեռնել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը»,-նշեց նա:

Նշէնք, որ հայկական կողմն ունի զոհեր եւ վիրաւորներ, տուեալները ճշտւում են: Արամ Թորոսեանի խօսքով՝ պաշտպանութեան նախարարութիւնը պարբերաբար հանդէս կը գայ հաղորդագրութիւններով՝ իրադրութեան զարգացումների վերաբերեալ: «Յորդորում ենք զերծ մնալ մարտական գործողութիւնների պատկերմամբ տեսանիւթեր հրապարակելուց եւ հետեւել միայն պաշտօնական լրահոսին»,-ընդգծեց ՊՆ խօսնակը:

Share