«Արարիչ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնութեամբ, պաշարուած Արցախի սրտում, մի խումբ երիտասարդների մասնակցութեամբ այսօր կազմակերպուել է ֆլեշմոբ` SOS վերտառութեամբ։
«Այս նախաձեռնութեամբ Արցախի երիտասարդներն իրացրել են իրենց ձայնը եւ հրաւիրել միջազգային հանրութեան ուշադրութիւնը։
2022 թուականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանն արցախցիների դէմ իրականացնում է էթնիկ զտում։ Արտաքին աշխարհը լուռ է։
Ամիսներ շարունակ արցախցիները կրում են բազմաթիւ դժուարութիւններ, այժմ էլ կանգնած են հումանիտար աղէտի առաջ»,- նշում են «Արարիչ» բարեգործական հիմնադրամից։

Աղբիւր` Panorama.am