ԵՄ կողմից ՀՀ հանդէպ անսպասելի ուշադրութիւնը Հայաստանի որոշ քաղաքական գործիչները ընկալում են որպէս փրկութեան միջոց. Զախարովա

ԵՄ կողմից ՀՀ հանդէպ անսպասելի ուշադրութիւնը Հայաստանի որոշ քաղաքական գործիչները ընկալում են որպէս փրկութեան միջոց. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խօսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանի խօսքերը, որ Հայաստանը պէտք է դիւերսիֆիկացնի իր արտաքին քաղաքականութիւնը, քանի որ Ռուսաստանն իր պարտաւորութիւնները չի կատարում.

«Այսօր շատ ենք խօսել Կիեւի ռեժիմի ու Ուկրաինայի մասին, որոնց խաբել եւ «գցել» են այդ արեւմտեան ցանցերը։ Յոյս ունենանք դա կրկին տեղի չի ունենայ Հայաստանի հետ, այն ծանրագոյն պատմական ճանապարհ է անցել՝ ցեղասպանութիւնից սւուերէնութիւն եւ պայքար սեփական մշակոյթի համար։ Այդ երկիրն ու ժողովուրդը արժանի են ապրել խաղաղ ու ոչ մի դէպքում մանրադրամ չդառնալ արեւմտեան խարդախ քաղաքական գործիչների ձեռքում։

Ե՛վ Ռուսաստանը, եւ՛ Ադրբեջանը, կարծում եմ, անկեղծօրէն խաղաղութիւն են ցանկանում Հայաստանին: Այն մեր հարեւանն ու բարեկամն է, եւ մենք խաղաղութիւն ու բարգաւաճում ենք ցանկանում երկրին։ Ցաւօք, տեսնում ենք, որ Արեւմուտքը, խաղալով ու «գցելով» Ուկրաինային, նոր զոհ է փնտրում եւ, միգուցէ, այդ զոհը կարող է Հայաստանը դառնալ, որին կխաբէն, կդիւթէն՝ տարածաշրջանի գլոբալ խաղաղութեան տեսանկիւնից։ »,- ընդգծել է Զախարովան:

Նա ընդգծել է՝ Հայաստանի որոշ քաղաքական գործիչներ ԵՄ կողմից ՀՀ հանդէպ անսպասելի ուշադրութիւնը ընկալում են որպէս փրկութեան միջոց.

«Ըստ էութեան, Հայաստանի որոշ քաղաքական գործիչներ ԵՄ կողմից ՀՀ հանդէպ անսպասելի ուշադրութիւնը ընկալում են որպէս փրկութեան միջոց, բայց պէտք է խորքը նայել։ Ցաւօք, շատերը չէն մտածում, որ Հայաստանը արեւմտեան աշխարհաքաղաքականութեան խաղալիք են դարձնում եւ յետոյ ճակատագրի հեգնանքին թողնում։ Նրանք ամերիկեան ուղիղ պատուէր են կատարում եւ Հայաստանը դիտարկում են որպէս տարածաշրջան մուտքի կէտ»,- ասել է Մարիա Զախարովան:

Share