yerevan.today
Ոստիկանութեան հետ բախումների եւ նրանց կողմից կիրառուած բիրտ եւ անհամաչափ գրծողութիւնների հետեւանքով տուժել են մի շարք քաղաքացիներ։ Ժամանել են շտապօգնութեան մեքենաներ։
Նշէնք, որ Կառավարական ամառանոցի մօտ իրավիճակը լարուած էր։ Ոստիկանութիւնն այստեղից «Դիմադրութիւն» շարժման մասնակիցներին թոյլ չտուեց անցնել եւ գնալ խորհրդարան։
Ոստիկանութեան զօրքերն անցաւ յատուկ միջոցների՝ լուսաձայնային նռնակների կիրառման։ Ոստիկանները բիրտ ուժով քաղաքացիներիներին բերման էին ենթարկում, նոյնիսկ հարուածներ հասցնում ցուցարարներին։ Ծխարձակող նռնակների կիրառման հետեւանքով բազմաթիւ քաղաքացիների ինքնազգացողութիւնը վատացել է։
Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ։