Յոյս ունեմ, որ սփիւռքահայերի իրաւունքների պաշտպանութիւնը հնարաւոր կը լինի ՀՀ-ում
ՀՀ վարչական դատարանն այսօր դռնփակ ռեժիմով քննութեան առաւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանի գործը։
Մուրադ Փափազեանի փաստաբան Սիրանուշ Սահակեանը նիստից յետոյ լրագրողների հետ զրոյցում տեղեկացրեց, թէ ինչո՞ւ է փոխուել գործը քննող դատաւորը։
«Այս գործի շրջանակներում մենք անխուսափելիօրէն պէտք է առնչուենք պետական գաղտնիք հանդիսացող տեղեկութիւնների հետ։ Առնուազն Ազգային անվտանգութեան ծառայութիւնը դիրքորոշում է յայտնել, որ տուեալները, որոնք հիմք են հանդիսացել անցանկալի անձանց բանկում ներառելու, ստացուել են օպերատիւ ճանապարհով, ուստի, դրանք որակւում են որպէս պետական գաղտնիք հանդիսացող տեղեկութիւններ։ Նախորդ դատաւորը հարցում էր արել, որին ի պատասխան ասուել էր, որ դրանք համարւում են որպէս յոյժ գաղտնի տեղեկութիւններ, եւ այս հանգամանքով պայմանաւորուած՝ դատարանը որոշում կայացրեց գործը դռնփակ քննել»,- ասաց նա։