Վահէ Սարգսեան
Ճանապարհային դէպարտամենտից յայտնում են. «Շինարարական աշխատանքներով պայմանաւորուած՝ յուլիսի 10-ից երթեւեկութեան համար ժամանակաւորապէս կփակուի Հ-58 հանրապետական նշանակութեան ճանապարհի Կիրանց գիւղով անցնող հատուածը։ Տվեալ հատուածը վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 աւտօճանապարհով»։
Էդ երբուանի՞ց միջպետական ճանապարհը թշնամուն յանձնելը դարձաւ շինաշխատանք:
ՆՈՒՅՆ ՍՑԵՆԱՐԸ, ինչը եղաւ Սիւնիքում՝ Գորիս-Կապան ճանապարհի դէպում:
Քայլ 1. Կիրանց են գնում յայտնի գաիշնիկ, սեփական տունը թշնամուն յանձնելու գործում լայն աջակցութիւն ցուցաբերած գորիսեցի մերօրեայ Մելիք Ֆրանգիւլ Արմէն Խաչատրեանն ու ադրբեջանաթուրքական ազդեցութեան մի քանի մանր այլ սուբյեկտներ՝ անուղղակի յայտարարելով, որ ամէն ինչ հրաշալի է, «իրենք հէնց հիմա այնտեղ են, եւ ոչ մի ադրբեջանցի չէն տեսնում» կամ «Հադրութը մեր ձեռքում է, իսկ Շուշիի համար մարտէրը դեռ շարունակւում են»:
Քայլ 2. Փաշինեանի չարիքի իշխանութեանը ծառայող պետական օղակները սկսում են միջպետական ճանապարհը թշնամուն յանձնելու գործը «մուղամով սղղցնել» հասարակութեան շրջանում՝ տպաւորութիւն ստեղծելով, թէ իբր «ժողովրդի նուիրեալ իշխանութիւնը» զօրուգիշեր ասֆալտապատում է ճանապարհները, դրա համար էլ «ժամանակաւորապէս» այդ հատուածները փակ կը լինէն:
Ամենավերջին դաւաճանն անգամ մի փոքր ամօթ կ’ունենար, բայց ՀՀ-ի պարագայում տեղի ունեցող՝ նախադէպը չունեցող հրէշաւոր ծրագիրը բոլորովին այլ կանոններ ունի: Մինչեւ ե՞րբ է հայ ժողովուրդն այսպէս անամօթաբար խաբուելու եւ ստորացուելու:
Ամենեւին պատահական չէ, որ Բագրատ Սրբազանը պատերազմ է յայտարարել այս ստորացուցիչ, նուաստացուցիչ ու կործանարար ստին ու կեղծիքին, այս ստրկացուցիչ ընթացքին: