Ներքաղաքական հարցերի շուրջ politik.am-ը զրուցել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանի հետ:
Արթուր Խաչատրեանը խօսել է նաեւ սփիւռքահայերի մուտքը Հայաստան արգելելու, Փաշինեան-Ալիեւ օպերատիւ կապի, Լաչինի միջանցքը ադրբեջանցիների վերահսկողութեան տակ անցնելու վտանգների եւ այլ հարցերի մասին:
«Ունենք երկու տարբերակ՝ կամ չենք լինելու կամ պէտք է կարողանանք հասարակութեանը մոբիլիզացնել եւ այս ընթացքը կասեցնել՝ չնայած նրան, որ սրանք կարողացել են այն աստիճանի յուսահատեցնել ու վախեցնել ժողովրդին, որ եթէ ասեմ թուրքերը հասել են Նորագաւիթ, գնանք քաղաքը պաշտպանենք` կասէն Խաչատրեանը պատերազմի կոչ է անում»,- հաղորդման ժամանակ ասել է նա:
Մանրամասները՝ տեսանիւթում