Սպորտային կեանքի դժուարութիւնները, բարդութիւններն են, որ բացայայտում են մարզիկների իսկական էութիւնը: Այն, ինչը մէզ համար պարզապէս երազանքի ճանապարհն է, իրականում մարզիկների կամքի բացայայտման ուղին է, որով նրանք ձգտում են մնալ պատմութեան սպորտային էջերում:
Հայկական հրաձգութեան մեծ ներուժ ունեցող մարզիկներից մէկը Էլմիրա Կարապետեանն է, ով այս տարի դարձաւ աշխարհի գաւաթի խաղարկութեան յաղթող, Եւրոպայի առաջնութեան բրոնզէ, Եւրոպական խաղերի արծաթէ մեդալակիր: Փարիզի Օլիմպիական խաղերի Հայաստանի օլիմպիական թիմի առաջին անդամը մեդալի հիմնական յաւակնորդներից է 33-րդ խաղերում:
«Արմենպրես»-ի հետ զրոյցում Կարապետեանը պատմեց նախորդ բացառիկ նուաճումների, յաջողութեան իր բանաձեւի եւ մինչեւ Փարիզ սպասուող իրադարձութիւնների մասին:
—Վերջին շրջանում Դուք այն բացառիկ մարզիկներից եք, ով շարունակաբար կայուն արդիւնք է ցոյց տալիս: Արդյօք եղէ՞լ է մէկ բեկումնային պահ, որն, ըստ Ձեզ, յստակեցրեց Ձեզ համար, որ, աեօ, հրաձգութիւնն է նպատակներն իրագործելու միջոցը:
-Ի սկզբանէ, շատերն էին կարծում, որ իմ՝ հրաձգութեամբ զբաղուելը լուրջ չէ, քանի որ ստանդարտներին համապատասխան մարզումներ չեմ անցկացնում: Ունեմ իմ ուրոյն ոճը:
—Իսկ ո՞րն է դա:
— Ունեմ իմ դիսցիպլինան, բայց ինքս եմ որոշում, ինչը երբ անել: Դժուար է ինձ մտցնել այդ շրջանակների մէջ եւ ասել՝ մարզուի՛ր այսպէս: Երբ նոր-նոր էի սկսում, ասում էին, որ մարզումների համար ճիշտն այս կամ այն ոճն է, ես հակառակւում էի՝ պնդելով, որ պէտք է փորձեմ բոլոր տարբերակները: Գուցէ, տարօրինակ հնչի, բայց 19 տարեկանից եմ սկսել զբաղուել հրաձգութեամբ:
—Տարօրինակ ու հակաօրինաչափ է այս ամէնը: Դիսցիպլինան որոշում եք դուք, մարզւում եք 19 տարեկանից: Այդ դէպքում, ո՞րն է Ձեր յաջողութեան գաղտնիքը:
-Կատաստրոֆիկ նպատակասլացութիւնը: Ու ինձ հետաքրքիր է այն, ինչը գնել չես կարող: Կարող եմ այլ մասնագիտութեամբ գումար վաստակել եւ գնել ցանկացած բան, սակայն մեդալը գնել չես կարող: Ինձ գրաւում է այն, որ մարզիկների հետ ներքին պայքարն այլ վայրում չես կարող գտնել: Հրաձգութիւնը պայքար է միայն քո ու քո միջեւ:
-Էլմիրա, անցնողտարինիսկապէսբացառիկէրՁեզհամարգրանցածյաջողութիւններիառումով: Ի՞նչնէփոխուելայստարում:
-Դեռեւս նախորդ տարի պէտք է այս փոփոխութիւնը լինէր, երբ ընդամէնը մէկ միաւորի պատճառով դուրս չեկայ Եւրոպայի առաջնութեան եզրափակիչ: Ինձ շատ ոգեւորեց Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը, քանի որ աշխարհի առաջնութիւնում գրանցածս արդիւնքը ինձ համար անսպասելի էր: Այնտեղ գրանցած միաւորն ինձ համար անձնական ռեկորդ էր, եւ ամէն ինչ առաւել հեշտ է դառնում, երբ մէկ անգամ այդքան միաւոր ես հաւաքած լինում: Այս տարի բոլոր այն մրցաշարերին, որոնց մասնակցել եմ, մեդալ եմ նուաճել:
—Կարելի՞էասել, որփորձը՝որպէսայդպիսին,Ձեզձեւաւորուելէորպէսմարզիկ:
-Կարծում եմ՝ նախորդ 10 տարիներն են ինձ ձեւաւորել որպէս մարզիկ:
—Ի՞նչն է փոխուել նախորդ տարում, որ այդպիսի մեծ արդիւնքներ եք գրանցում:
-Երբ յղի էի, բոլորը կարծում էին, որ լաւ արդիւնքները դրա հետ են կապուած: Բայց մէզ մօտ մի քանիսը յղիացան եւ հասկացան, որ յղիութիւնը խանգարող հանգամանք է: Մոտ 4 ամիս դադարի մէջ էի` յղիութեան վերջին 2 ամիսները եւ բալիկիս ծնուելուն յաջորդող 2 ամիսները: Մոտ մէկ ամիս էր, որ նորից մարզւում էի, երբ մասնակցեցի աշխարհի առաջնութեանը: Ճիշտ ժամանակի դադարն առաւել լաւ մարզում է:
—Եւտարուայլաւագոյնձեռքբերումը, գուցէ, աշխարհիգաւաթիխաղարկութիւնումյաղթելնէր: Ինչպե՞սեքհիմա վերյիշումայդբացառիկնուաճումը:
— Ի սկզբանէ ես պարզապէս ցանկանում էի տեսնել Ռիոն (ծիծաղում է. հեղ.): Մարզիչներիս էլ խնդրում էի, որ ինձ ուղարկեին հէնց այդ մրցմանը: Հրաձգութիւնում կայ մի նուրբ պահ, երբ մտնում ես եզրափակիչ, դա բացարձակ այլ զգացողութիւն է: Ամենադժուար «կրակ»-ը առաջին տեղի համար պայքարը չէ, այլ 3-րդ եւ 4-րդ տեղի համար մրցապայքարը, երբ մրցում ես մեդալ ունենալու կամ չունենալու համար: Ես էլ մրցում էի ոչ թէ առաջին տեղի համար, այլ պարզապէս մեդալի համար: Յենց այն պահին, երբ հասկացայ, որ մեդալը կայ, նոր զգացի, որ նաեւ ոսկուն կարող եմ տիրանալ: Ես հաճոյք եմ ստանում կրակածս ամէն մի փամփուշտից:
—Կրակելիսխօսո՞ւմեքինքներդՁեզհետ:
-Աեօ, անշուշտ: Բայց ինձ առաւել շատ խանգարում է այն, երբ մրցումների ժամանակ լսում եմ հայերէն խօսք:
—Եւ գալով ամենակարեւորին` Օլիմպիական խաղերին: Սրանք Ձեր երկրորդ Խաղերն են լինելու: Ինչո՞վ պիտի տարբերուէն նախորդից եւ ի՞նչ խնդիր ունեք Ձեր առաջ դրուած:
-Եթէ անկեղծ՝ առաջին Խաղերի ժամանակ այն յուզմունք ասուածը չկար: Խաղերից երկու ամիս առաջ միայն ստացայ Օլիմպիական խաղերի քուոտան եւ միայն վերջին պահին «նստեցի օլիմպիական գնացքը»: Հիմա ես շատ աւելի դանդաղ ու աւելի մանրակրկիտ եմ պատրաստւում Օլիմպիական խաղերին: