Բագրատ սրբազանն այսօր նոյնպէս մասնակցել է Արցախի պատգամաւորների հրաւիրած արտահերթ նիստին, որը հրաւիրուել է 1991 թուականի Արցախի անկախութեան հանրաքուէի եւ 2006 թուականին Սահմանադրութեան ընդունման կապակցութեամբ։
«Առաջնային խնդիրն այսօր պէտք է լինի այն, ինչ հնարաւոր է վերականգնել ու ձեռք բերել: Աշխարհն էլ է վկայել այդ մասին, որ մենք այդ հնարաւորութիւնն ունենք, մեր ժողովրդի վերադարձն Արցախ ապահովելու միակ խոչընդոտն ՀՀ այսօրուայ իշխանութիւններն են: Մեզ համար այսօրուայ իմաստով ամօթալի է, որ Բաքուի բանտերում է գտնւում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը:
Մարդիկ, որոնք մեր պետութեան կայացման հիմքերում են գտնւում»,-այսօր Արցախի Սահմանադրութեան ու հանրաքուէի օրը լրագրողների հետ զրոյցում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը: