Շատ բան է խօսւում, մնում է այդ հիմնաւորել. Շահրամանեանը՝ Փաշինեանի կողմից իր հասցէին հնչեցրած մեղադրանքների մասին

Շատ բան է խօսւում, մնում է այդ հիմնաւորել. Շահրամանեանը՝ Փաշինեանի կողմից իր հասցէին հնչեցրած մեղադրանքների մասին

Այսօր լրանում է 2020 թուականի արցախեան 44-օրեայ պատերազմի 4-րդ տարելիցը։ Արցախի Հանրապետութեան իշխանութեան ներկայացուցիչները նախագահ Սամուել Շահրամանեանի գլխաւորութեամբ այցելել են «Եռաբլուր»՝ ծաղիկներ խոնարհել 44-օրեայ պատերազմի նահատակների յիշատակի առաջ, մասնակցել նրանց յիշատակին նուիրուած պատարագին։

Այս արարողութիւններից յետոյ լրագրողների հետ զրոյցում Սամուել Շահրամանեանը` խօսելով 44-օրեայ պատերազմի մասին, յիշեցրեց՝ 4 տարի առաջ այս օրն Ադրբեջանը Թուրքիայի, Իսրայելի եւ այլ պետութիւնների աջակցութեամբ լայնածաւալ յարձակում սկսեց Արցախի, նաեւ Հայաստանի վրայ։

«Մեր ժողովուրդը, զինուած ուժերն ընդունել են պայքարը, եւ այսօր մեր նահատակներին յարգանքի տուրք ենք մատուցել։

Համարում եմ, որ 44-օրեայ պատերազմով դրուել է Արցախի ճակատագրի կանխորոշման սկիզբը։ 2023 թուականի սեպտեմբերին կատարուածը ես համարում եմ դրա հետեւանքը։ Ինչ վերաբերում է մեղաւորներին, ապա ՀՀ-ում բազմաթիւ քրէական գործեր են յարուցուել, ԱԺ-ում գործել է համապատասխան քննիչ յանձնաժողով, որը երեւի առաջիկայում կը հրապարակի եզրակացութիւնները, եւ համապատասխան հետեւութիւններ կանենք»,- նշեց Սամուել Շահրամանեանը։
ՀՀ-ում բազմաթիւ քրէական գործեր կան յարուցուած, ԱԺ-ում համապատասխան քննիչ յանձնաժողով է ստեղծուել, որն առաջիկայում կը հրապարակի եզրակացութիւնները. ասաց Արցախի նախագահ Սամուել Շահրամանեանը՝ անդրադառնալով հարցին՝ ի վերջոյ ով է մեղաւոր Արցախում տեղի ունեցածի համար:

Հարցին՝ Քննիչ յանձնաժողովի եզրակացութեօ՞ւնն է իր համար հիմք հանդիսանալու ,որ հասկանայ, թէ ովքեր են մեղաւորները, նա ասաց. «Ոչ միայն, մենք ունենք մեր կարծքիները, բայց դրա մասին կարելի է խօսել համապատասխան քրէական գործերի արդիւնքների մասին տեղեկանալով»:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւններին, թէ իրեն ընդդիմութիւնն է բերել իշխանութեան եւ որ հէնց նա է ստորագրել Արցախի լուծարման փաստաթուղթը, Շահրամանեանն ասաց, որ շատ բան է խօսւում, մնում է այդ խօսացածը հիմնաւորել:

Հարցին էլ՝ ով Շահրամանեանի «գրպանը գցել» այդ ամէն ինչը, նա ասաց. «2023 թուականի սեպտեմբերին յայտնուել ենք շատ ծանր ու բարդ իրավիճակում, ես մի քանի անգամ յայտարարել եմ, որ ստանձնել եմ այդ պարտականութիւնները, պատասխանատուութիւնը, այն ժամանակ, երբ գրեթէ Արցախից բոլորը հրաժարուել են, եւ մենք կայացրել ենք որոշումներ՝ ելնելով ստեղծուած իրավիճակից»:

Շահրամանեանն ընդգծեց՝ ստանձնել է այդ պարտաւորութիւնը, հասկանալով իրավիճակի բարդութիւնը՝ չխուսափելով այն պատասխանատաւութիւնից, որով պէտք էր այդ ժամանակ վերցներ պետական պաշտօնը:

«Ես շատ լաւ գիտակցում էի՝ ինչ է նշանակում այդ պաշտօնը ստանձնելը եւ ասացի՝ որոշումները կայացրել ենք ստեղծուած իրավիճակից ելնելով:

Ոչ ոք չէր կարող կանխատեսել ելքն ինչպիսին է լինելու: Մինչեւ վերջին վայրկեանը արցախցիները չեն ցանկացել լքել իրենց բնակավայրերը: Մենք բանակցում էինք նաեւ ադրբեջանական կողմի հետ, որ պահպանենք իրավիճակը կայուն եւ սկսենք բանակցութիւններ Արցախի եւ Արցախի ժողովրդի յետագայ ճակատագրի վերբերեալ, բայց ադրբեջանի կողմից համապատասխան երաշխքիներ չենք ստացել, որ ժողւուդրը կարող է ապահով ապրել»,- շեշտեց նա:

Share