Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ լուրջ տարաձայնութիւններ են առաջացել: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտարարել է քաղաքագէտ Ստեփան Դանիելեանը։
Նա պարզաբանել է, որ Լեռնային Ղարաբաղի դէմ Ադրբեջանի յաղթանակում Թուրքիայի դերի մասին յայտարարութիւնները Ադրբեջանի ներսում հարուածում են Ալիեւի՝ իբր ուժեղ առաջնորդի կերպարի վրայ հիմնուած իմիջին։
«Բացի դրանից, Թուրքիան, ինչպէս եւ Արեւմուտքը, ցանկանում է հայ-ադրբեջանական հաշտութեան պայմանագրի շուտափոյթ ստորագրում, որպէսզի կարողանայ արագ եւ անկաշկանդ տարածել իր ազդեցութիւնը Կենտրոնական Ասիայ, քանի դեռ Ռուսաստանը զբաղուած է Ուկրաինայում։ Այս իրավիճակում Ադրբեջանը տարբեր պատրուակներով ամէն ինչ անում է փաստաթղթի ստորագրումը ձգձգելու համար։ Այս հարցում եւս տարաձայնութիւններ կան նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ»,- ընդգծել է Դանիելեանը։