Պետք է ակտիւօրէն քննարկէնք ԼՂ հարցը Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւններից տարանջատելու տարբերակը. ՀՀ ԱԽ քարտուղար

Պետք է ակտիւօրէն քննարկէնք ԼՂ հարցը Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւններից տարանջատելու տարբերակը. ՀՀ ԱԽ քարտուղար

Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագիր կնքել առանց ԼՂ հարցի վերջնական լուծմա՞ն:

Նման գաղափար նոյնպէս կայ: -Արմէն Գրիգորեան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

Ղարաբաղի հիմնախնդիրը Հայաստանի համար տարածքային հարց չէ: Այդ առումով մէզ սկզբունքային է Ղարաբաղի հայութեան անվտանգութիւնն ու իրաւունքները: Վարչապետ Փաշինեանը ԱԺ-ում ունեցած ելոյթներից մէկում նշեց, որ կայ գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւններից: Մենք հիմա ակտիւօրէն պիտի քննարկէնք այդ տարբերակը եւ որոշենք ինչպէս առաջ ընթանալ: «Արմենպրես»-ին տուած հարցազրոյցում այս մասին նշել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը։
Ներկայացնում ենք հարցազրոյցն ամբողջութեամբ։

— Պարոն Գրիգորեան, աշխարհաքաղաքական կենտրոններից վերջերս հնչում են գնահատականներ, թէ Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորման եւ այսպիսով տարածաշրջանում երկարատեւ խաղաղութիւն ու կայունութիւն հաստատելու լրջագոյն հնարաւորութիւն կայ: Հայաստանի իշխանութիւնը տեսնո՞ւմ է նման հնարաւորութիւն:

— Այն փաստը, որ Հայաստանի կառավարութիւնը խաղաղութեան օրակարգը հռչակել է պետական ռազմավարութիւն եւ քաղաքականութիւն ուղղակի վկայութիւնն է այն բանի, որ նման հնարաւորութիւն տեսնում ենք: Այդ հնարաւորութիւնը աւելի է առարկայանում, երբ հաշուի ենք առնում, որ Հայաստանի կառավարութիւնը, քաղաքական մեծամասնութիւնը խաղաղութեան օրակարգի իրագործման պատասխանատուութիւն է ստանձնում, հասկանալով, որ դա հեշտ ճանապարհ չէ: Կարծում եմ ՀՀ կառավարութեան եւ քաղաքական մեծամասնութեան նուիրուածութիւնը խաղաղութեան օրակարգին կարեւոր գործոն է միջազգային տարբեր հարթակներից հնչող գնահատականների համար: 

— Ինչ ճանապարհային քարտէզ եք պատկերացնում խաղաղութեան օրակարգի իրագործման համար:

— Այդ օրակարգը յայտնի է. սահմանագծման եւ սահմանային անվտանգութեան մակարդակի բարձրացման աշխատանքներ Ադրբեջանի հետ, որն արդէն մեկնարկել է եւ օգոստոսի երկրորդ կէսին նախատեսուած է սահմանագծման եւ սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովի երկրորդ նիստը Մոսկուայում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում…

— Ադրբեջանը պնդում է, թէ Հայաստանը ձգձգում է այդ հարցերի լուծումը:

— Սահմանագծման եւ սահմանային անվտանգութեան հարցերի յանձնաժողովի նիստը օգոստոսի երկրորդ կէսին նշանակուել է ադրբեջանական կողմի առաջարկով: Հայկական կողմը երկրորդ հանդիպմանը պատրաստ էր եւ յունիսին եւ յուլիսին: Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով մենք բազմիցս արտայայտել ենք մեր պատրաստակամութիւնը: Վերջերս համացանցում յայտնուել է դեռեւս 2021թ. դեկտեմբերին դիւանագիտական ճանապարհներով մեր փոխանցած առաջարկների փաթեթը, որն այսօր էլ ուժի մէջ է: Մենք մի քանի այլ առաջարկներ էլ ենք արել, եւ մեծապէս շահագրգիռ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով, որը «Հայկական խաչմերուկ» նախագծի մաս է: Իհարկէ՝ նախագծի արեւելք-արեւմուտք հատուածի կոնկրէտ երթուղու հարցը քննարկելի է, մենք երբեք չենք շեշտել միայն մի տարբերակի հնարաւորութիւնը եւ մէզ նոյնքան անհրաժեշտ է ամենաարդիւնաւետ երթուղին գտնել, որովհետեւ դրանից է կախուած «Հայկական խաչմերուկ» նախագծի գործունակութիւնն ու գրաւչութիւնը: Կոմունիկացիաների հարցով եռակողմ աշխատանքային խմբում, որ համանախագահում են ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխուարչապետէրը, մենք որոշակի առաջընթաց ենք նկատում եւ տրամադրուած ենք շարունակել նոյն ոգով:

— Այս երկու քայլերի՞ց է ուրեմն բաղկացած խաղաղութեան հաստատումը Ադրբեջանի հետ: Ղարաբաղի կարգավիճակը ի՞նչ է լինելու:

— Ոչ, ձեր նշած ճանապարհային քարտէզի եւ խաղաղութեան օրակարգի կուլմինացիան, իհարկէ, Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագրի ստորագրումն է: Դուք գիտեք, որ Ադրբեջանն այս առումով ներկայացրել է հինգ կէտէր եւ Հայաստանի Հանրապետութիւնը յայտարարել է, որ դրանցում անընդունելի ոչինչ չկայ:

— Ներառեալ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչու՞մը: Հայաստանն այսինքն ճանաչո՞ւմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը եւ տարածքային պահանջներ չունի՞:

— Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը ճանաչում է հէնց թեկուզ այն փաստի բերումով, որ դա մեր օրէնսդրութեան մաս է: Բազմիցս ենք ասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմեանց տարածքային ամբողջականութիւնն ու սահմանների անխախտելիութիւնը ճանաչել են դեռեւս 1991 թուականին ստորագրուած եւ յետագայում վաւերացրած ԱՊՀ ձեւաւորման մասին համաձայնագրով: Եւ սա այսօր թէ Հայաստանի եւ թէ Ադրբեջանի օրէնսդրութեան մաս է: Դա պէտք է արտայայտել նաեւ երկկողմ մակարդակով: Եւ ինչպէս ասել ենք, նման հեռանկարի մէջ մէզ համար անընդունելի ոչինչ չկայ եւ Հայաստանը, աեօ, Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի:

— Իսկ Ղարաբաղը, ինչ է լինելու Ղարաբաղի հարցը եւ կարգավիճակը:

— Մենք բազմիցս ենք ասել, որ Ղարաբաղի հիմնախնդիրը մէզ համար տարածքային հարց չէ: Այդ առումով մէզ համար սկզբունքային է Ղարաբաղի հայութեան անվտանգութիւնն ու իրաւունքները: Վարչապետ Փաշինեանը ԱԺ-ում ունեցած ելոյթներից մէկում նշեց, որ կայ գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւններից: Մենք հիմա ակտիւօրէն պիտի քննարկէնք այդ տարբերակը եւ որոշենք ինչպէս առաջ ընթանալ: 

— Այսինքն՝ Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագիր կնքել առանց ԼՂ հարցի վերջնական լուծմա՞ն:

— Նման գաղափար նոյնպէս կայ: Բայց այս պահին վաղ է որեւէ նման բանաձեւի մասին խօսելը:

— Իսկ ԼՂ հայութեան համար ի՞նչ անվտանգութեան երաշխիքներ պիտի լինէն:

— ԼՂ հայութեան անվտանգութեան ապահովման միջազգային երաշխիք կայ, որը ՌԴ խաղաղապահ զօրակազմի ներկայութիւնն է: Այդ երաշխիքի յետագայ կատարելագործման վրայ պէտք է աշխատել, բայց ԼՂ հիմնախնդրի դէմիլիտարիզացիան կարեւոր գաղափար է:

— Մեծ հաշուով Հայաստանը պատրա՞ստ է Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագիր կնքել:

— Մեծ հաշուով, կարծում եմ, մենք ընթանում ենք այդ ճանապարհով:

— Իսկ գերիների վերադարձը, անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը:

— Հումանիտար հարցերի լուծումը խաղաղութեան պարտադիր ուղեկիցն է: Այդ թւում՝ մշակութային ժառանգութեան պահպանման հարցերը: Այդ բոլոր հարցերն, իհարկէ, պէտք է հասցէագրուէն: Հայաստանն, ի դէպ, վերջին երկու տարուայ ընթացքում Ղարաբաղեան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների 130 մարմիններ է փոխանցել Ադրբեջանին: Մենք պատրաստ ենք ակտիւօրէն համագործակցել նաեւ այս հարցի շուրջ եւ նոյնը ակնկալում ենք Ադրբեջանից: Հայկական կողմը Ղարաբաղեան առաջին պատերազմից աւելի քան 770 անհետ կորած անձ ունի: 44-օրեայ պատերազմում մեր անհետ կորած անձանց թիւը 203 է: 

— Նախորդ օրը ՏԿԵ նախարարութիւնը յայտարարեց, որ Կոռնիձոր-Տեղ-Մ12 աւտօճանապարհի վերակառուցումը նախատեսւում է սկսել օգոստոսին: Դա Լաչինի միջանցքի նոր երթուղի՞ն է: Իսկ երբ է աւարտուելու շինարարութիւնը:

— Աեօ: Շինարարութիւնը կաւարտուի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ նախատեսուած ժամկէտում: 

— Իսկ Հայաստան-Թուրքիայ յարաբերութիւնների հեռանկարներն ինչպե՞ս եք գնահատում: — Երկու երկրների յատուկ ներկայացուցիչները ձեռք են բերել կոնկրէտ պայմանաւորուածութիւններ, այն է՝ սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, եւ սկսել օդային բեռնափոխադրումներ երկու երկրների միջեւ: Հայաստանի վարչապետը եւ Թուրքիայի նախագահը յուլիսի 11-ին ունեցած հեռախօսազրոյցում համաձայնուել են կեանքի կոչել այդ պայմանաւորուածութիւնները եւ յետագայ քայլեր ձեռնարկել: Միանշանակ է, որ մենք հաւատարիմ ենք մնալու այդ պայմանաւորուածութիւններին, մանաւանդ որ թէ՛ Ռուսաստանը, թէ՛ ԱՄՆ-ն, թէ՛ Ֆրանսիան, թէ՛ Իրանը, թէ՛ Վրաստանը, թէ՛ ԵՄ-ն աջակցում են Հայաստան-Թուրքիայ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին:

armenpress.am

Share