#ChristmasWithHostages #FreeArmenianHostages
Սուրբ Ծնունդի եւ Ամանորի տօնական օրերը յոյսի, միասնութեան ու նորը սկսելու ժամանակն են: Այս առիթով մենք հնարաւորութիւն ունենք մեր ջերմութիւնը փոխանցելու նրանց, ովքեր դրա կարիքն ամենաշատն ունեն՝ Բաքւում գտնուող մեր 23 հայ պատանդներին: Նամակների եւ բացիկների միջոցով կարող ենք հաւաստիացնել նրանց, որ նրանք մոռացուած չէն, եւ որ աշխարհասփիւռ հայ ընտանիքը մտահոգ է նրանց մասին:
Ի՞նչ գրել մէկին, ում երբեք չես հանդիպել:
Մեր պատանդները մեկուսացուած են արտաքին աշխարհից, եւ ցանկացած յուսադրող ուղերձ կօգնի նրանց զգալ, որ իրենք մոռացուած չէն, եւ կգոտեպնդի նրանց: Մի կարճ պատմութիւն պատմիր, կիսուիր լաւ նորութիւնով կամ հաճելի յիշողութիւնով, գրիր առօրեայ կեանքի եւ դրական փորձառութիւնների մասին, պատմիր քո այցելած մշակութային իրադարձութիւնների, թանգարանների, քո կարդացած գրքերի ու դիտած ֆիլմերի մասին: Դու կարող ես պատմել ձեր ընտանեկան ամանորեայ աւանդոյթի մասին կամ պարզապէս գրել նրանց խրախուսական խօսքեր, օրինակ՝ «Ես ձեզ համար մոմ վառեցի» կամ «Ձեր ուժը ոգեշնչում է մէզ բոլորիս»: Նման թեմաները կջերմացնեն նրանց հոգիները եւ մտքով կմիաւօրէն մէզ՝ առանց նուրբ լարերի դիպչելու։
Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ հաղորդագրութիւններն, ամենան հաւանականութեամբ, գրաքննութեան են ենթարկուելու։ Որպէսզի մեծացնել դրանց՝ պատանդներին հասնելու հաւանականութիւնը, յորդորում ենք զերծ մնալ իրենց իրավիճակի իրաւական մանրամասները քննարկելուց կամ այլ անձանց յիշատակելուց՝ առանց նրանց համաձայնութեան: Անհրաժեշտ է խուսափել նաեւ քաղաքական ուղերձներից, կարգախօսներից կամ պաշտօնեաների հասցէին ուղղուող քննադատութիւնից:
Ինչպե՞ս ուղարկել նամակը:
1. Էլենտրոնային տարբերակ
Նամակն ուղարկիր Ադրբեջանի մարդու իրաւունքների պաշտպանի՝ ombudsman@ombudsman.az էլեկտրոնային հասցէով: Անհրաժեշտ է նշել պատանդի անունը, որին հասցէագրուած է էլ. նամակը։
2. Փոստային տարբերակ
• Կցի՛ր լրացուած ձեւը՝ որպէս նամակիդ առաջին էջ (ձեւանմուշի յղումը մեկնաբանութեան դաշտում է): Այս ձեւանմուշը պարտադիր է, եւ առանց դրա նամակները չէն կարող ընդունուել: Ձեւանմուշը պէտք է լրացուած լինի անգլերենով՝ ձեռագիր կամ էլեկտրոնային եղանակով:
• Նշի՛ր ստացողի ամբողջական անունը:
• Հասցէ՝ AZ1009, Baku, Parliament Avenue 14,
To the Head of the Investigative Detention Facility of the State Security Service of the Republic of Azerbaijan.
Տարածիր այս գաղափարը սոցցանցերում
Քո նամակը կամ բացիկը գրելուց յետոյ լուսանկարիր այն եւ տեղադրիր սոցիալական ցանցերում հետեւեալ հեշթեգերով՝ #FreeArmenianHostages#ChristmasWithHostages։ Խրախուսիր ընկերներիդ հետեւել քո օրինակին: