ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիւսել աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը մայիսի 16-ին աշխատանքային ճաշ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարի Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում յատուկ ներկայացուցիչ Խաւիեր Կոլոմինայի հետ:
Ինչպէս «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգութեան խորհրդի գրասենեակից, ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծուած անվտանգային իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքներին:
Ըստ աղբիւրի՝ Արմէն Գրիգորեանը ներկայացրել է հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման բանակցային ընթացքի վերջին զարգացումները:
Նշւում է, որ զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերութեան զարգացմանն առնչուող հարցեր: