17 փետրուարի 2024թ․ ԱՄՆ Երևանի հիւպատոսարանի պաշտօնական կայքից յայտնում են Պետքարտուղար Բլինքենի և Հայաստանի վարչապետ Փաշինեանի հանդիպման մասին:
Մամլոյ խօսնակ Մեթյու Միլերը յայտնում է․ Պետքարտուղար Էնթօնի Ջ. Բլինքէնը հանդիպեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ՝ քննարկելու երկկողմ կապերի ամրապնդումը եւ Միացեալ Նահանգների աջակցութիւնը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեւական ու արժանապատիւ խաղաղութեան հաստատմանը։
Պետքարտուղար Բլինքէնն անդրադարձաւ ԱՄՆ շարունակական ջանքերին՝ միտուած աջակցելու Հայաստանի ինքնիշխանութեանը, անկախութեանը եւ տարածքային ամբողջականութեանը, ինչպէս նաեւ Հայաստանի՝ իր ժողովրդի համար բարեկեցիկ ու ժողովրդաւար ապագայ կերտելու տեսլականին։