Կրթաթոշակ` 44-օրեայ պատերազմում վիրաւորուած 71 ուսանողների համար

Կրթաթոշակ` 44-օրեայ պատերազմում վիրաւորուած 71 ուսանողների համար

Հայ Կրթական Հիմնարկութեան յանձնախմբի որոշման համաձայն արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքում վիրաւորուած 71 ուսանողներ, ոչ մրցութային կարգով, կը ստանան կրթաթոշակ` ուսման ամբողջ վարձի տեսքով: Ստացուած յայտերը դիտարկելիս ՀԿՀն հաշուի չի առել ոչ բուհն ու մասնագիտութիւնը, եւ ոչ էլ վարձերի չափը: Իսկ 177 ուսանողի, ովքեր եւս 44-օրեայ պատերազմի մասնակից են եղել, կրթաթոշակ կը տրուի արդէն ըստ հարցազրուցների արդիւնքների:

Հայ Կրթական Հիմնարկութիւնն այս տարի եւս կը շարունակի վճարել դեռեւս 2021-2022 ուսումնական տարուայ ընթացքում հովանաւորուած վիրաւորուած 73, պատերազմի մասնակից 116 ուսանողների ամբողջական վարձերը :

Յունիսի 4-ին կայացած միջոցառման ընթացքում, յատուկ այս առիթով ԱՄՆ-ից ժամանած հովանաւորների, յանձնախմբի անդամների ձեռամբ վիրաւորում ստացած ուսանողներին յանձնուեցին շնորհակալագրեր` հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար:

Հայ Կրթական Հիմնարկութեան երեւանեան գրասենեակի տնօրէն Արմին Հարոյեանն իր խօսքում նշեց, որ ՀԿՀն կրթաթոշակառուներից մէկ պահանջ ունի` ուսումնական գործընթացում ունենալ բարձր ռաջադիմութիւն, որպէսզի երաշխաւորուի յետագայ համագործակցութիւնը:

Միջոցառման ընթացքում ելոյթ ունեցան յանձնախմբի անդամները, յայտնեցին իրենց շնորհակալութիւնը տղաներին` հայրենիքի նուիրեալ պաշտպանները լինելու համար: Տղաները եւս յայտնեցին շնորհակալական խօսքեր:

44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած ուսանող և այս ծրագրի շրջանակներում ՀԿՀ կրթաթոշակ ստացող Արման Կարապետեանը նշեց, որ մեծ բեռ է ընկնում իրենց ուսերից, քանի որ այսպէս ավելի շատ կը կարողանան կենտրոնանալ ուսման արդիւնաւետութեան վրայ։

Հայաստանում ու Արցախում սուորող ուսանողներին օգնելու համար խնդրում ենք կապ հաստատել ՀԿՀ գրասենյակի հետ՝ զանգահարելով (818) 242-4154 համարին, կամ գրելով՝ aef@aefweb.org էլհասցէին: Իւրաքանչիւր ուսանողի համար հովանաւորչությունը կազմում է 1000 ԱՄՆ դոլար (4 տարի ժամկետով):

Share