Ադամ Շիֆը բանաձեւ է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես՝ Բաքուի դէմ պատժամիջոցներ կիրառելու պահանջով

Ադամ Շիֆը բանաձեւ է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես՝ Բաքուի դէմ պատժամիջոցներ կիրառելու պահանջով


Դեմոկրատ կոնգրէսական Ադամ Շիֆը բանաձեւ է ներկայացրել Միացեալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ, որով պահանջում է Բաքուից անյապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, գերեւարուած քաղաքացիական անձանց եւ քաղբանտարկեալներին, այդ թւում՝ Արցախի կառավարութեան պաշտօնեաներին, որոնք ապօրինաբար կալանաւորուել են անցեալ ամիս Ադրբեջանի էթնիկ զտումների ժամանակ, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը (ANCA):


Բանաձեւը, մասնաւորապէս, կոչ է անում Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտօնեաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայ ռազմագերիների անօրինական կալանաւորման, խոշտանգումների եւ արտադատական սպանութիւնների համար: Այն կրկնում է նաեւ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական եւ անվտանգութեան աջակցութեան վերաբերեալ 907-րդ յօդուածի կիրառումը սահմանափակելու մասին Կոնգրեսի կոչերը։

«Ադրբեջանը պէտք է անյապաղ եւ անուէրապահօրէն ազատ արձակի ապօրինի պահուող Արցախի բոլոր պաշտօնեաներին, ռազմագերիներին եւ այլ կալանաւորներին՝ ոչ թէ փոխանակման եղանակով, որպէս Բաքուի կողմից մարդկային տառապանքի դաժան ապրանքափոխման մաս, այլ աւելի շուտ՝ միջազգային իրաւունքով ստանձնած իր պարտաւորութիւններին համապատասխան», — մասնաւորապէս, ասւում է Հայ Դատի յանձնախմբի յայտարարութիւնում։

Share