ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինեանն այսօր հաստատել է, որ մի շարք բարձրաստիճան պաշտօնեաների հեռացրել է աշխատանքից:
Նա հանրութեանը տեղեկացրել է, որ մի շարք բարձրաստիճան պաշտօնեաների «խնդրել է» թողնել իրենց պաշտօնները՝ նշելով, որ նման «խնդրանքի» պատճառները անձնաւորւած չեն, այլ համակարգային, որոնց մասին նա հրապարակային խօսել է։
Մասնաւորապէս իրենց զբաղեցրած պաշտօններից ազատման դիմում են գրել.
Ներքին գործերի նախարար Վահէ Ղազարեանը,
Տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Գնէլ Սանոսեանը,
Քննչական կոմիտէ նախագահ Արգիշտի Քեարմեանը,
Հակակոռուպցիոն կոմիտէի նախագահ Սասուն Խաչատրեանը,
Պետական եկամուտների կոմիտէի նախագահ Ռուստամ Բադասեանը,
Բարձարագոյն դատական խորհրդի նախագահ Կարէն Անդրէասեանը:
Խօսակցութիւններ կան այն մասին, որ շուտով իրենց մանդատները վայր են դնելու նաեւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական ֆրակցիայի պատգամաւորներ՝ Յովիկ Աղազարեանն ու Նարեկ Զէյնալեանը:
Ըստ կուլիսային տեղեկութիւնների՝ սա իշխանական համակարգում «արքունական» վերադասաւորումների միայն սկիզբն է:
Ակնյայտ է, որ այս փոփոխութիւնները պայմանաւորւած են համապետական հնարաւոր ընտրութիւններին ընդառաջ իշխանութեան դիրքերն ամրապնդելու ձգտումով, եւ ներիշխանական համակարգում այսպէս կոչւած «կենտրոնախոյս» նկրտումները չէզոքացնելով:
Յիշեցնենք, որ վերջին շրջանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան վերնախաւը հիմնականում աչքի է ընկել ներկուսակցական գզւրտոցներով եւ խարդաւանքներով, որի մանրամասնութիւնները յաճախ «զարդարել» են հայաստանեան ԶԼՄ-ների լրահոսը: