Արցախի նախագահ Սամուել Շահրամանեանը հարցազրոյց տալու է, բայց ոչ Հանրային հեռուստատեսութեանը

Արցախի նախագահ Սամուել Շահրամանեանը հարցազրոյց տալու է, բայց ոչ Հանրային հեռուստատեսութեանը

Սամուել Շահրամանեանը առաջիկայում հրապարակային ելոյթ կ’ունենայ, որը կը տեղադրուի հանրային հարթակում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին յայտնել են Արցախի ներկայացուցչութիւնից: 

«Առաջիկայում արցախցիներին յուզող հարցերով Սամուել Շահրամանեանը հրապարակային ելոյթ կ’ունենայ, որը կը տեղադրուի հանրային հարթակում»,-փոխանցեցին Արցախի ներկայացուցչութիւնից: 

Նշէնք, որ այս պահին արցախցիները գալիս են Արցախի ներկայացուցչութիւն իրենց խնդիրները գոյքագրւում են, որպէսզի դա փոխանցուի ՀՀ կառավարութեանը: 

Յիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Արցախի ներկայացուցչութեան շէնքի բակում Սամուել Շահրամանեանը՝ դիմելով հաւաքուած արցախցիներին, ասել էր հետեւեալը. «Արցախի Հանրապետութիւնը չի լուծարուել: Այդ փաստաթղթի հետ կապուած ահագին հարցեր կան, որը ես այստեղ չեմ կարող ասել, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարուել ժողովրդի կողմից ստեղծուած հանրապետութիւնը: Սրա պատասխանը ես հանրային ձեւով տալու եմ Հանրային հեռուստատեսութեամբ: 

Դրա նախապատրաստման մասով ես արդէն իմ ցուցումը տուել եմ: Առաջիկայում ես այս բոլոր հարցերին անդրադառնալու եմ: Եւ այդ փաստաթղթին, եւ այն փաստաթղթին, որն ընդունուել է ռազմական գործողութիւնները կանգնեցնելու նպատակով: Որ սեպտեմբերի 20-ին ռազմական գործողութիւնները կանգնել են, եւ գիտեք՝ որտեղ է կանգնել: 

Ոչ մէկի մօտ թող կասկած չառաջանայ, որ եթէ մենք իմնայինք, որ մենք կարող ենք յաղթել այդ ռազմական գործողութիւններում, մենք մինչեւ վերջ չէինք կանգնելու: Մենք խնայել ենք մեր տղաներին, մեր քաղաքացիական բնակչութեան կեանքը, որը վտանգուած է եղել: Մեկ ժամ յետոյ կմտնէին քաղաք, կնին ու երեխայ կփրթեին»:

Share